«Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի».Վահրամ Բաղդասարյան

21-03-2017 13:17:34   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանը, երեկ ասել է.
 

«Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի»: Փորձելով զերծ մնալ նման հայտարարությանը համարժեք՝ ծայրահեղ ցինիկ կամ անմեղսունակ բնութագրիչների օգտագործումից՝ նշենք, որ այդպիսի պնդումն առնվազն ադեկվատ չէ: Այսինքն՝ մարդը 25 օր շարունակ հացադուլ է անում՝ բողոքելով իր նկատմամբ կիրառված բացահայտ ապօրինի քայլի դեմ, իսկ Վ. Բաղդասարյանի ներկայացրած իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ըստ էության թողնելով, որ առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ մի հանցանք չգործած մարդը գնա ծայրահեղ հյուծման, եւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցից առաջ, այն էլ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ի վերջո, ազատ է արձակում նրան. ահա այս ամբողջի համար իշխանությունների նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի, եթե Հաց բերողը նախընտրական փուլում չմահանա՞ր: Բաղդասարյանն ու նրա կուսակիցները այսքանից հետո դեռ հորդորում են ողբերգությունը քաղաքական մանր շահարկումների առարկա չդարձնել: «Դա եղել է բժշկական պրոցես, եւ պետք է հավատանք, որ պետք է լինի ամենաօբյեկտիվ քննություն: Մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, եւ ինձ թվում է, որ ամեն խնդիր պետք չէ կապել իշխանության հետ: Բժիշկները տվել են Հիպոկրատի երդում, քննության մեջ պետք է լինեն բժիշկներ: Ինձ թվում է՝ այդ քննությունից հանրությունը գոհ կմնա, սպասենք քննությանը: Եթե դրա արդյունքները մեզ չեն գոհացնի, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»,- ասել է Բաղդասարյանը՝ այդպիսով փորձելով իշխանության «ձեռքերը լվանալ»:
 
Նախ արձանագրենք, որ ՀՀ-ում շատ վաղուց նման դեպքերում օբյեկտիվ քննության մասին հայտարարություններն ընդամենը քմծիծաղ են հարուցում: Ինչ մնում է քննությունից հանրության գոհ մնալուն, ապա Բաղդասարյանն ու նրա կուսակիցները պետք է իմանան, որ հանրությունը գոհ կմնա քննության արդյունքներից մի դեպքում՝ եթե ծայրից ծայր պատժվեն այն բոլոր պատասխանատուները՝ սկսած երկրորդ անգամ կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչից, այն հաստատած դատավորից, ավարտած ՀՔԾ պետով, գլխավոր դատախազով եւ, ի վերջո, Բաղդասարյանի կուսակցապետ Սերժ Սարգսյանով, առանց որի համաձայնության, ինչպես հայտնի է, մեր երկրում ոչ մի հարց չի լուծվում: Ա՛յ, եթե այդ բոլոր պաշտոնյաները հայտնվեն ճաղերի հետեւում՝ իրենց գործած ապօրինության համար, այդ դեպքում այո՛, հանրությունը գոհ կմնա:
 
Հ. Գ. Ինչ վերաբերում է կատարվածը բժիշկների վրա բարդելու ՀՀԿ-ականների ջանքերին, նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն արդեն իսկ ասել է. «Հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, հյուծումը՝ մենք կարող ենք ասել, որ հիվանդության ախտաբանական զարգացումը արագ էր տեղի ունեցել»: 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահը և դրա կապակցությամբ արձագանքները թեմայով կարդացեք նաեւ.

29-03-2017 Արթուրին սովամահ արեցիք.բաց պամֆլետ հոգևորականներին22-03-2017 Ուղիղ միացում. «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղակավորության արարողությունը21-03-2017 Երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»21-03-2017 Հաց բերողն ինչի՞ց մահացավ, եւ ո՞վ է մեղավոր..21-03-2017 «Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի».Վահրամ Բաղդասարյան21-03-2017 Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը21-03-2017 Արթուր Սարգսյանի վերաբերյալ բոլոր տեղեկությունները փոխանցվել են վարույթ իրականացնող մարմնին. ՄԻՊ20-03-2017 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին պարտադիր է հուղարկավորել Եռաբլուրում». ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսագրություն) 20-03-2017 Հանրային խորհուրդը Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ 20-03-2017 Հաց բերող Արթուր Սարգսյանը պատմում է, թե ինչպես է երկար ժամանակ մնացել է առանց բժշկի եւ դեղորայքի 19-03-2017 Հաց բերող Արթուր Սարգսյանը պատմում է, թե ինչպես է երկար ժամանակ մնացել է առանց բժշկի եւ դեղորայքի 18-03-2017 «Հաց Բերողի» զոհաբերությունն իզուր չի լինի, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ ժողովուրդն իր ձայնը չվաճառի16-03-2017 Վարչապետը ցավում է «Հաց բերողի» մահվան կապակցությամբ16-03-2017 Ուղիղ միացում. Բողոքի ակցիա` նվիրված «Հաց բերողի» հիշատակին. ցուցարարները երթ են իրականացնում Մաշտոցի պողոտայով 16-03-2017 Գույժ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի վաղաժամ մահվան կապակցությամբ16-03-2017 Արթուր Սարգսյանի մահը լակմուսի թուղթ է լինելու հայ հասարակության համար16-03-2017 Արթուր Սարգսյանն իր մահով մարտահրավեր է նետել իշխանություն և ընդդիմություն կոչվող ճահճին 16-03-2017 Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը