Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները

05-04-2017 14:12:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հարցազրույց քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի հետ (ԱՄՆ)․ ՀԲՃ
2014 թվականի դեկտեմբերից ի վեր Հարութ Բրոնոզյանը նամակագրություն է վարել Լիդիան Արմենիա ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված: Նամակագրությունը հիմնականում առնչվում է հանքի նախագծի տեխնիկական կողմերին, որոնք Բրոնոզյանի նեղ մասնագիտական ոլորտում են, և բազմաթիվ հույժ կարևոր տվյալներ է բացահայտում Լիդիանի և Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի թերությունների մասին: Հայկական բնապահպանական ճակատի անդամներն այստեղ ամփոփում են Հարութ Բրոնոզյանի հետ հարցազրույցը և նրա նամակներից քաղված հարցերն ու մտահոգությունները: 
 


Հարութ Բրոնոզյանը քիմիկոս բակալավրի կրթություն է ստացել, որից հետո Անգլիա է մեկնել և մագիստրոսական աստիճան ձեռք բերել նավթաքիմիկատների և ածխաջրային քիմիայի (petrochemicals and hydrocarbon chemistry) մասնագիտացմամբ: Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ ուսանել է քիմիական ճարտարագիտություն (chemical engineering). այս
մասնագիտության առարկան է քիմիական արտադրության գործընթացի և կառույցների նախագծումը: 1980-85թթ. Բրոնոզյանն աշխատել է Սաուդյան Արաբիայում, ջրերի մաքրման 3 տարբեր ընկերություններում՝ մեմբրանային տեխնոլոգիայով ծովի ջուրը խմելու ջրի վերածելով, նաև կոյուղաջրերի մաքրման համակարգեր տեղադրելով ու դրա բոլոր փուլերը կազմակերպելով: 1985-ին վերադարձել է Լոս Անջելես և երկու տարի անց ինդուստրիալ ջրերի մաքրման գծով խորհրդատվական և պայմանագրային սեփական ընկերությունն է հիմնել, որն իրականացրել է ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումը ցիանիդից և ծանր մետաղներից: Այս ոլորտում աշխատել է ևս 15 տարի՝ մինչև 2000 թվականը:
 
     Պարոն Բրոնոզյան, ինչո՞ւ եք մտահոգված Ամուլսարի ոսկու ծրագրով: Երբվանի՞ց եք սկսել նամակներ ուղարկել Լիդիանին, ՀՀ Կառավարությանը և այլ ներգրավված կողմերին: Ի՞նչ հարցեր եք բարձրացրել ու իրենք ի՞նչ են Ձեզ պատասխանել:
 
Հ.Բ․  Նամակագրությունը սկսել եմ 2014-ի դեկտեմբերից, երբ նրանք եկան ԱՄՆ, որպեսզի կապեր հաստատեն ամերիկահայության հետ՝ ցույց տալու համար, թե իբր ժողովրդի կամ սփյուռքի կարծիքը ցանկանում են հաշվի առնել: Նրանք հանդիպումներ կազմակերպեցին Լոս Անջելեսում և Նյու-Յորքում, որոնց ես ներկա չեղա: Սակայն հետո այդ հանդիպումներին ներկա եղածներն ինձ ուղարկեցին նրանց տված 30 էջանոց փաստաթուղթը: Դրանում ընդամենը մեկ սխեմատիկ դիագրամ տեսա և 4-5 նկար, որոնց հիման վրա մոտ 70 հատ հարցում արեցի, ու նրանք էլ պատասխանեցին: Սա իմ մասնագիտությունն է, այդ պատճառով գիտակ եմ և մտահոգ:
 
Իմ հարցերը վերաբերվել են հիմնականում նախագծի տեխնիկական կողմերին, ինչպես նաև փորձել եմ պարզել, թե որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ծրագրի ուսումնասիրմանն ու հաստատմանը: Ահա մի քանի հարցեր՝ մեջբերված նամակների հարցադրումներից.
 
Այսքան տարի անց, մինչև օրս Լիդիանը չունի ծրագրի մանրամասն ինժեներական նախագիծը: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարող
է որևէ մեկը գնահատել, թե ինչ սարքավորումներ են ներդրվելու և ինչպես են իրականացվելու օպերացիոն ու պահպանման հարցերը: Արդյոք նրանք ունե՞ն որակի կանոնակարգ իրենց կողմից գործածելիք ճշգրիտ սարքավորումների մասին:
 
Մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր են արտերկրից հանքավայր տեղափոխվելու, մասնավորապես նատրումի ցիանիդ և կաուստիկ սոդա. սա վտանգավոր նյութերի արտահոսքի վտանգ է պարունակում: Բացի այդ մեծ քանակությամբ ակտիվացված ածուխ է ներմուծվելու:
 
Ի՞նչ երաշխիքներ կան առ այն, որ հանքից արտադրական ջրերի զրոյական արտահոսք կլինի՝ հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ ջուր է օգտագործվելու (օրական ավելի քան 600.000 գալոն` շուրջ 2.400.000 լիտր) և բնության մեջ այն բաց թողնելն արգելված է:
 
Ակտիվացված ածխից և ծանր մետաղների տիղմից թունավոր թափոններ են առաջանալու: Որտե՞ղ են դրանք պահվելու և ի՞նչ ծավալով:
 
Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ հանքավայրում ոսկու քանակը բավարար չէ, կամ եթե որևէ այլ խնդրի պատճառով Լիդիանը լքի հանքը նախքան ծրագրի ավարտը:
 
Ինչպե՞ս են հավաքվելու, պահեստավորվելու և վերացվելու ծանր մետաղների տիղմի խիստ վտանգավոր թափոնները, որոնք առաջանալու են ոսկու արդյունահանման ժամանակ ցիանիդային կույտային տարրալվացումից:
 
Ինչո՞ւ է հանքարդյունաբերական ծրագիր նախատեսվում Ջերմուկում, որն այդքան հարմար է էկոլոգիապես ավելի մաքուր բիզնեսների զարգացման համար: Արդյոք այլընտրանքային ծրագրերի հաշվարկներ արվե՞լ են Ամուլսարի համար: Ինչո՞ւ չեն արվել: Ինչո՞ւ հանքային ծրագիրը հաստատելուց առաջ ՀՀ կառավարությունն այլընտրանքային ծրագրերի մրցույթ չի հայտարարել:
 
Ինչպե՞ս կարող էր ՀՀ կառավարությունը նման ծրագրի թույլտվություն տալ Ջերմուկի նման տուրիստական վայրում, որտեղ ավերման գինը շատ ավելին է, քան ստացվելիք եկամուտը: Եվ բացի այդ այս խիստ վտանգավոր թափոնների պահպանումը վստահվում է Լիդիանին, որը որևէ հանքարդյունաբերական փորձ չունի, իսկ ՀՀ բնապահպանական չափանիշները շատ թույլ են, դրանց պահպանման վերահսկողությունն էլ գրեթե չի գործում:
 
     Ի՞նչ պատասխաններ եք ստացել և որքանո՞վ են դրանք Ձեզ բավարարել:
 
Հ.Բ.  Լիդիանի պատասխաններից ես հետևյալ եզրակացությանն եմ հանգել՝ նրանք որևէ տեխնիկական կարողություն չունեն: Նրանք բիզնեսմեն են. վճարել են, որպեսզի մի ընկերություն իրենց համար ծրագիր նախագծի, հետո դա գեղեցիկ ձևով տարել, ներկայացրել են տարբեր բանկերի՝ գումար վերցնելու համար: Այս մարդկանց տակը դատարկ է: Նրանք գաղափար չունեն, թե ինչպես լուծել տեխնիկական խնդիրները, երբ դրանք ծագեն: Իսկ խնդիրներ անխուսափելիորեն ծագելու են: Նույնիսկ աշխարհի ամենամեծ ոսկի արդյունահանող ընկերությունը` Barrick Gold-ը, որն այս ոլորտում երկար տարիների փորձ ունի և հսկայական ֆինանսական հնարավորություններ, 2015 թվականին 1 միլիոն լիտր ցիանիդի արտահոսք է թույլ տվել իր Արգենտինայի ոսկու հանքում: Փաստորեն, նույնիսկ ամենամեծ ընկերությունը կարող է սխալներ գործել: Ուրեմն Լիդիանն ինչպե՞ս է կարող պնդել, որ ոչ մի սխալ թույլ չի տալու: Մենք ամեն մանրամասնություն իմանալու իրավունք ունենք՝ ի՞նչ գործիքներ են տեղադրվելու, ո՞վ պիտի դրանք աշխատացնի, ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են լինելու, որ եթե խնդիր լինի, սիստեմն ավտոմատ կերպով կանգնի, սխալներ լինելու դեպքում ո՞վ և ինչպե՞ս պիտի դրանք լուծի:
 
Նախարարությունը շատ մեղավոր է, որ առանց այսպիսի մոտեցում ունենալու ստորագրել է Լիդիանի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարության իրավունքն է նման հարցեր տալը: Եթե համեմատենք տան շինարարության հետ, օրինակ, եթե մեկին պատվիրենք մեզ համար տուն շինել, պիտի նրան պատվիրենք, որ նախագիծ ներկայացնի, այդ նախագիծը ներկայացնելուց հետո պիտի մանրամասն հարցեր տանք, որ իմանանք թե ճշգրիտ ի՛նչ է պատրաստվում անել և ինչպես, ու եթե որևէ բան մեզ դուր չգա կամ չբավարարի, պիտի պատվիրենք, որ փոխի, մեր ուզածով անի: Այս պարագայում առավել ևս, քանի որ խոսքը վտանգավոր նախագծի մասին է: Պայմանագրի մեջ շատ հստակ գրված պիտի լինի, թե ո՛վ է պատասխանատվություն կրելու, եթե սխալ մի բան պատահի կամ վթար լինի: Եթե պայմանագրում գրված չէ այդ մասին, ուրեմն Լիդիանն ազատվելու է այդ պատասխանատվությունից: Նման կետեր անպայման պետք է ավելացվեն պայմանագրում, եթե դեռ չկան: Նրանք պնդում են, որ որևէ սխալ տեղի չի ունենալու. ուրեմն պիտի գան ու փաստեն իրենց ասածը, պիտի ցույց տան ամբողջ արտադրական պրոցեսը, պատասխանեն մասնագետների հարցերին ու բացատրեն, թե եթե այսինչ բանը պատահի, ի՞նչ պիտի անեն: Դրա պատասխանատվությունը պիտի Լիդիանը ստանձնի, ո՛չ թե Հայաստանը։
 
Երկու պատճառ կա Լիդիանի հետ առավել խիստ լինելու: Նախ, նրանք հանքարդյունաբերության ոլորտում որևէ փորձառություն չունեցող ընկերություն են, այսինքն երբեք որևէ հանք չեն ունեցել:  Եթե փորձառու ընկերություն լիներ, այսքան շատ հարցումների կարիք գուցե չլիներ, որովհետև կիմանայինք, թե սրանից առաջ ինչպես են աշխատել, ինչ են արել: Այժմ մենք չենք կարող նրանց ասածին վստահել. պետք է ուսումնասիրենք նրանց գործիքները, հասկանանք թե որքանով են դրանք որակյալ և թե որքանով է ընկերությունը պատրաստ վերացնելու բացասական հետևանքները, երբ սխալներ, վթարներ կամ տարբեր տեխնիկական խնդիրներ առաջանան. դրա հիման վրա է, որ պիտի ասենք, թե ինչեր ավելացնեն նախագծում, եթե ցանկանում են այդ ծրագիրն անել:
 
Երկրորդ, նրանք այնպիսի մի տեղ են եկել, որը Հայաստանի ամենալավ շրջանն է, ամենից արժեքավոր շրջանն է և պիտի քանդեն այն: Ցանկացած ծրագրի համար շատ կարևոր է տարածքը՝ որտեղ է արվելու այդ ծրագիրը: Օրինակ, ԱՄՆ-ում Բեվերլի Հիլզում չես կարող աղբն այրել և էներգիա ստանալ. Բեվերլի Հիլզում նման բան միայն երազիդ մեջ կարող ես տեսնել: Սակայն Բեվերլի Հիլզից 30 կմ հեռու արդեն 25 տարի է՝ այդպիսի գործարան աշխատում է: Ջերմուկի շրջանը ստրատեգիական իմաստով շատ կարևոր է՝ ջրամբարային շրջան է, մակերևութային ու ստորգետնյա ջրերի գոյացման շրջան է և ուրեմն այն Բեվերլի Հիլզի պես մի տեղ է. եթե սխալ մի բան լինի, ցիանիդի, թթուների և այլ թունավորումների հետևանքներն անդառնալի կլինեն:
 
 
 
Այժմ Լիդիանը բոլոր հարց տվողներին 300, 400, 600 էջանոց փաստաթղթեր է տալիս, ասում է՝ կարդացեք: Սակայն այդպես չէ, մեր պահանջն այն է, որ իրենք գան, երկու օրվա կոնֆերանս անեն և մեր բոլոր հարցերին պատասխանեն. դրա հիման վրա կկարողանանք իմանալ, թե ինչ պիտի կատարվի: Եվ կարևոր է, թե ո՛վ կնստի այդ կոնֆերանսին և ո՛վ հարցեր տալու իրավունք կունենա, որպեսզի չկարողանան խաբել: Փորձառությունը շատ կարևոր է. ինձ չեն կարողանա խաբել, բայց մեկին, ով տեխնիկական մասնագետ չէ, կխաբեն, անպայման:
 
Մինչև օրս Լիդիանը Հայաստանում ԵՐԲԵՔ Ամուլսարի ծրագրի որևէ մանրամասն տեխնիկական ընծայում (պրեզենտացիա) չի արել լավագույն մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, նույնիսկ Բնապահպանության նախարարությանը: Ինչի՞ց են նրանք վախենում:
 
     Իսկ ի՞նչ տիպի տեխնիկական հարցերի մասին է խոսքը
 
Հ.Բ.  Բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, որոնց պատասխանները Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ) մեջ չկան և որոնց վերաբերյալ իմ նամակներում տրված հարցերին նույնպես ո՛չ Լիդիանը, ո՛չ է Բնապահպանության նախարարությունը չեն կարողացել բավարար պատասխաններ տալ: Օրինակ, Լիդիանը մինչև հիմա չի ներկայացրել ծրագրի տեսքը (plan view). գործարանը երկու մասից պիտի բաղկացած լինի, որոնցից առաջինում լեռները քանդելուց հետո փշրելու են ժայռակտորները, իսկ երկրորդում ոսկին են կորզելու ցիանիդի միջոցով: Առաջին մասը հսկայական տարածք պիտի զբաղեցնի, իսկ երկրորդի տարածքը շատ ավելի փոքր է լինելու, բայց այստեղ քիմիական արդյունաբերական մաքրման տեխնոլոգիա է գործելու, որի մասնագետն եմ ես: Եվ զանազան հարցեր կան՝ ի՞նչ մեծության են լինելու այն փշրված ժայռերը, որոնք բերելու են գործարան: Գործարան բերելուց հետո անհրաժեշտ է լինելու կալցիումի հիդրօքսիդով դրանք մշակել. որտեղի՞ց է բերվելու կալցիումի հիդրօքսիդը:
 
     Ասում են, թե իբր Արարատի ցեմենտի գործարանից:
 
Հ.Բ. Այո, բայց ի՞նչ որակի է այն լինելու, ի՞նչ վերահսկողական համակարգով (control system) է այն ավելացվելու արտադրական գծում (production line) և ինչպե՞ս է խառնվելու քարերի հետ: Ցիանիդը պատրաստելու համար քանի՞ խորանարդ մետր մեծության ցիստերն են տեղադրելու, ի՞նչ նյութից է այն լինելու՝ չժանգոտվող պողպատի՞ց, թե՞ սովորական պողպատից: Այս ամենը պետք է իմանալ, որովհետև որտեղ ջուր կա, այնտեղ կոռոզիայի վտանգ կա, իսկ այդ ցիստերնը տասը տարի գործածվելու է: Նաև, ցիստերնի մեջ պիտի ռետինե երեսպատում ունենան, որպեսզի չվնասվի, որովհետև եթե վնասվի, այն հանել-փոխելը շատ մեծ գործ է, ամբողջ գործարանը պիտի կանգ առնի: Այս տեխնիկական նկարագրությունները ՇՄԱԳ-ում չկան: Իմ նամակին արձագանքելով՝ Լիդիանը որոշ հարցերի պատասխանել է, բայց դա բավարար չէ: Գրելուց բացի այդ ամենը պիտի բացատրվի, և նախարարությունն ու յուրաքանչյուր ոք պիտի առիթ ունենա հարցեր տալու՝ ճի՛շտ հարցեր տալու, որպեսզի նախքան տեղադրելն ամեն մանրամասնություն իմանանք, որովհետև եթե սխալ գործիքներ դրվեն կամ պակաս գործիքներ դրվեն, խնդիրներ են ծագելու: Իրենք անհրաժեշտ բաները տեղադրելու են, բայց դա բավարար չէ: Մենք ուզում ենք իմանալ, թե որևէ սխալ պատահելու պարագայում ինչ են անելու, ինչպես են խնդիրները լուծելու:
 
Ամբողջ արտադրական գործընթացը պետք է մանրամասն սխեմայով, դիագրամով գծագրվի: Պիտի ամեն ինչը ներկայացված լինի. սրանք հսկայական գծագրեր են լինում կամ նույնիսկ մի քանի գծագրեր: Իսկ Լիդիանի տված դիագրամը սխեմատիկ դիագրամ է, իրենք դա կա՛մ որևէ տեղից պատճենել են, կա՛մ էլ ստանդարտ մի տեղից վերցրել ու դրել են, դա ոչ մի նշանակություն չունի։
 
Լիդիանը տեխնիկական հարցերից գաղափար չունի, սեփական մասնագետները չունի: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Հայաստանում էի, պայմանավորվեցի հանդիպել նրանց տեխնիկական մասնագետների հետ՝ իմ ունեցած հարցերը քննարկելու համար: Հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղեկացա, որ ինձ մոտ են ուղարկում ոչ թե տեխնիկական մասնագետի, այլ հանրային կապերի գծով ներկայացուցչի: Ես հանդիպումը չեղարկեցի, որովհետև ի՞նչ պիտի խոսեի հանրային կապերի մարդկանց հետ. նրանք տեխնիկական հարցերից գաղափար չունեն, հետո պիտի գնային ու հայտարարեին, թե հետս հանդիպում են ունեցել: Այս ընկերությունն անփորձ է, բացարձակ անփորձ:
 
Իրենք ասում են` ամեն ինչ գրված է ՇՄԱԳ-ում և տեխնիկական նկարագրում:
 
Հ.Բ.  Հովարդ Սթիվենսոնը 2016թ. օգոստոսի իր վիդեո հարցազրույցի մեջ իր բերանով ասում է, որ հիմա նոր են սկսել որոշել, թե ինչ գործիքներ պիտի գործածեն: Այս մարդիկ եկել են և առանց իմանալու թե ինչ գործ պետք է գործածեն, ծրագիր են հանձն առել, այստեղից-այնտեղից ընդհանուր մի նախագիծ են կազմել, որ ներկայացնեն Համաշխարհային բանկին, մյուս բանկին, դրամ առնեն… Նրանց գրած ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ. ես միշտ հարցրել եմ, թե ի՛նչ գործիքներ պիտի տեղադրվեն, և այդպիսի ինֆորմացիա չկա:
 
     Լիդիանն ասում է՝ մենք լավագույն տեխնոլոգիաներն ենք օգտագործելու և բնության որևէ աղտոտում չի լինելու: Ինչպե՞ս կբնութագրեք սա, ինչպե՞ս է հնարավոր ոսկի կորզել ցիանիդի միջոցով և զրոյական ազդեցություն ունենալ: Նրանք ասում են, որ եթե արտահոսք լինի կոնկրետ ցիանային լցակույտից, իրենք դա ֆիլտրելու են ըստ ՀՀ օրենքների նորմատիվների և լցնելու են Արփա գետը (ՀՀ-ում, ի դեպ, նորմատիվները շատ տարբեր են.կարող են լինել գետեր, որ շատ աղտոտված են, կարող են լինել գետեր, որ գյուղատնտեսական են և այլն)։ Իսկ Արփա գետը Վայոց Ձորի խաղողի այգիներն ու գյուղատնտեսական հողերն է սնում։ Հիմա, ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանումից հետո որքանո՞վ է հնարավոր ջուրը ֆիլտրել, ինչքա՞ն մաքուր ջուր է կարելի ստանալ։
 
Հ.Բ.  Դա անկարելի է, այդպիսի բանը չի կարող ընդունելի լինել, քանի որ ինչ էլ արվի՝ այդ ջուրը խմելու չի դառնա։ Անկարելի է։
 
    Իսկ ոռոգելու համար պիտանի կլինի՞։
 
Հ.Բ.  Նույնը, նույնը։ Քանի որ սիստեմի մեջ ցիանիդ կա, ուրեմն չես կարող երաշխիք ունենալ, որ այդ սիստեմի մեջ ցիանիդ կամ այլ վտանգավոր բաղադրություններ չեն մնա։ Բնապահպանության նախարարության պատասխանի համաձայն՝ ոսկու հետ նաև սնդիկ է լինելու, այսինքն սնդիկային թունավորում կարող է տեղի ունենալ:
 
    Նրանք ասում են, որ ցիանիդը շատ հեշտ է չեզոքացնել։
 
Հ.Բ.  Ցիանիդը, այո՛, որովհետև այն շատ ցածր խտությամբ պիտի լինի, սակայն ցիանիդի հետ նաև ծանր մետաղներ պիտի իջնեն՝ ոսկի, արծաթ, քրոմ… ամեն տեսակ մետաղներ կան, դրանք էլ պիտի իջնեն: Եվ եթե սխալ բան լինի, այդ ջուրն ո՞ւր պիտի գնա… ասենք թե գործարանի մեջ սխալ բան պատահեց, և ջրի որակը նորմայից ավելի վատ եղավ, ի՞նչ պետք է անեն այդ պարագայում։ Օրական 600,000 գալոն ջուր պիտի լինի, այդ ջուրը որտեղի՞ց պետք է վերցնեն, ո՞ւր պիտի գնա, ի՞նչ ձևով։ Այդ ամենը պիտի հստակ կերպով ներկայացվի։ Հետո, օրինակ Ամերիկայում, երբ որ համակարգ պիտի դնես, պետք է 4 կողմը բետոնե պատ կառուցվի, որ եթե հենքերից մեկը ծակվի և արտադրական ջուրը թափվի, ապա այդ շրջանի մեջ մնա ու դրանից դուրս չգա։
 
    Ցիանիդն ի՞նչ նյութ է և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։
 
Հ.Բ.  Ուրեմն, ցիանիդը (sodium cyanide) խոշոր փոշու նման է։ Ցիանիդը, եթե պարզապես խմես, կմահանաս, որովհետև այն ուտում է թթվածինը, դրա համար թթվածին չես ունենա ու կմահանաս: Բացի այդ, կարևոր է թթվայնությունը՝ պետք է ոչ թե թթվային լինի, այլ ալկալային և դրա համար սոդիումի հիդրօքսիդ պետք է գործածվի, որպեսզի Ph-ը 10-ին մոտ լինի։ Ուրեմն, ցիանիդը ծանր մետաղները բռնում է և որ բռնեց, արդեն հանելը դժվար է: Ցիանիդը կարող ես վնասազերծել քլորինով և ջրածնի պերօքսիդով՝ օքսիդացնող քիմիական նյութերով։ Եթե, օրինակ, ցիանիդը ջրի մեջ բաց թողնվեց, պետք է քլորին կամ ջրածնի պերօքսիդ օգտագործես։
 
Լիդիանը խոսում է ջրածնի պերօքսիդի մասին, բայց թե որտեղից պետք է այն բերեն, չեմ իմանում։ Իսկ քլորին Հայաստանում կար, բայց հիմա, չգիտեմ՝ արդյոք հեղուկ քլորին կա՞, թե ոչ: Ուրեմն, այս հարցերն էլ կան՝ թե քիմիական նյութերը որտեղից պետք է բերեն, և եթե դրանք Հայաստանում չլինեն, իրենք ի՞նչ պետք է անեն։
 
Հետո, ծանր մետաղների նստվածքներ են առաջանալու, որոնք պիտի մի տեղ պահվեն՝ որպես վտանգավոր նյութ. ո՞րտեղ պիտի պահվեն և որքանո՞վ է դա ապահով լինելու: Իմ նամակի պատասխաններից մեկում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանում ներկայումս թունավոր թափոնների կառավարման հնարավորություն չկա, որ պինդ և հեղուկ թափոններն ամբողջությամբ պահելու են հանքավայրի տարածքում՝ որպես ժամանակավոր լուծում, և որ իրենք գտնել են մի քանի եվրոպական ընկերությունների, որոնք թափոնների վերամշակմամբ են զբաղվում ու կարող են վերացնել այդ թունավոր թափոնները: Այս պատասխանի մեջ ոչ մի հստակություն չկա, ինչպես և բազմաթիվ այլ հարցերիս պատասխանների մեջ:
 
Եվ հետո մեծ տարբերություն կա, թե որ երկրում է հանքավայրը: Ամերիկայում, օրինակ, ենթակառուցվածք կա. այսինքն եթե պոմպը (pump) վնասվում է, զանգում ես և 24-48 ժամից նոր պոմպը քեզ մոտ է: Կամ եթե խողովակ է պետք փոխել, անմիջապես փոխում են: Հիմա սրանք ի՞նչ հավելյալ պահեստամասեր կամ նյութեր պիտի ունենան, որ եթե մի բան փչանա, կարողանան փոխել... չէ՞ որ դրա վրա նույնպես գումար պիտի ծախսվի: Որովհետև 10 տարվա մեջ շատ բան կպատահի գործարանի մեջ, կոռոզիայի խնդիր կլինի, շատ ուրիշ խնդիրներ նույնպես, մանավանդ Հայաստանի նման մի երկիր, որը շատ բարդ տարածաշրջան է:
 
      Օրինակ, ի՞նչ պրոբլեմներ կարող են ծագել կոնկրետ Ամուլսարի դեպքում ՝ ելնելով Ձեր ունեցած ինֆորմացիայից և այն պատասխաններից, որ Ձեզ տվել են։
 
Հ.Բ.  Ամեն ձևի պրոբլեմ կարող է լինել, որովհետև այդքան ջուր պետք է օգտագործեն: Նույնիսկ ամենապարզ բանը՝ ջրամբարը ձմռանը սառցակալում է չէ՞, այդ սառույցի մեջ ցիանիդն ինչպե՞ս պիտի թափեն։ Անձրևը որ գա, այդ հսկայական տեղում հսկայական քանակի ջուր պիտի արտադրվի. ի՞նչ պիտի լինի այդ ջուրը։ Պետք է գան և մեզ պիտի բացատրեն: Այսպիսի ծրագրի համար, որ միլիոնների ծրագիր է, իրենց պարտականությունն է, որ երբ որ մենք ուզենք, մեզ բացատրեն: Այդքան դրամ են առնելու, չե՞ն կարող բերել մարդիկ, որ բացատրեն: Այս պահին ես ամեն ինչ չեմ կարող ասել, բայց երբ որ իրենք բացատրեն, ես կկարողանամ հարցեր տալ։
 
     Բնապահպանության նախարարությանն ուղղված Ձեր նամակներում եղե՞լ են հարցեր այն մասին, թե ինչպես է նախարարությունը ստուգելու ջրի որակը:
 
Հ.Բ.  Ջրի որակի հետ կապված ես հարցում եմ արել այն մասին, թե ո՞վ պիտի մոնիթորինգ անի գործարանում կատարվելիքը: Նախ, Բնապահպանության նախարարության փորձագետներ պիտի ներկա լինեն և աշխատեն գործարանի մեջ: Սակայն դա բավարար չէ, որովհետև նույնիսկ Բնապահպանության նախարարության ներկայացուցչին կարող ես չվստահել: Ուրեմն, լավ կլինի՝ դրսից անկախ մարդ ունենալ, ով իրավասություն կունենա նման վերահսկողություն անելու:
 
Կառավարությունն Ամուլսարում հանքարդյունաբերության նախագիծը հաստատել է առանց անկախ փորձագիտական վերլուծությունների կամ տեխնկական գնահատման և հաշվի չառնելով գիտնականների ու բնապահպաների դիմադրությունը: Ավելին, Նախարարության աշխատակազմը չունի համապատասխան կրթություն և փորձ բնապահպանական գիտությունների և ինժեներության ոլորտում. բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես ընդունել է, որ իրենք ծրագրեր գնահատելու համապատասխան մասնագետներ չունեն: Ինչպե՞ս կարելի է: Իսկ Ամուլսարի բնապահպանական ապահովագրությունը, որի մասին խոսում է նախարարը, չի ծածկում ստորգետնյա և մակերևութային ջրերի աղտոտումը: Ուրեմն ո՞ւմ է պետք այս ծրագիրը, եթե Հայաստանի խոշոր ջրային պաշարները թունավորման վտանգի տակ են:
 
Ամուլսարում ոչ միայն ոսկի են արդյունահանելու: Այնտեղ նաև վտանգավոր քիմիական նյութեր են օգտագործելու (նատրիումի ցիանիդ, նատրիումի հիդրօքսիդ, ջրածնի պերօքսիդ) և վտանգավոր քիմիկատներ են առաջանալու (ցիանիդով հարստացած ծանր մետաղների կեղտաջրեր, ծանր մետաղների տիղմեր, օգտագործված ակտիվացված ածուխ, ակտիվացված ածխի ռեգեներացնող լուծույթ և մասնավորապես, հանքի թթվային դրենաժ): Ամուլսարի պարագայում ժայռերը սուլֆիդներ են պարունակում. ժայռերը կոտրելուց հետո սուլֆիդները բացվելու են և թթվածնի ու անձրևաջրջերի ներթափանցման միջոցով կարող են, օքսիդանալով, դառնալ ծծմբային թթու, առաջացնել հանքի թթվային դրենաժ և թունավորել ստորգետնյա ու մակերևութային ջրերը: Լիդիանի ՇՄԱԳ-ի 26-րդ էջում այս մասին հստակ նշված է: Սա կարող է դառնալ Հայաստանի մեծագույն բնապահպանական աղետը՝ թունավորելով ստորգետնյա ու մակերևութային ջրերը, ձկնաշխարհն ու էկոլոգիան: Լիդիան ընկերությունը նաև չի անդամակցում Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցին (International Network for Acid Prevention), մինչևդեռ աշխարհի մեծագույն ընկերությունները դրա անդամ են... անփորձ ընկերությունն ինչպե՞ս կարող է այս ցանցի անդամ լինել:   
 
    ՀՀ կառավարությունը, Ամուլսարի ծրագրի հաստատումն արդարացնելու համար նշում է նաև ֆինանսական գործոնը: 
 
Հ.Բ.  Եթե այս ծրագիրը հաստատելու համար կարևոր դեր է խաղացել ֆինանսական գործոնը, ապա դա նույնպես հիմնավոր չէ: Լիդիանի ներկայացրած տվյալների հիման վրա կատարած իմ հաշվարկները հետևյալն են (անշուշտ, սրանք guesstimate են՝ գուշակած թվեր). նրանք կորզելու են
 
Ոսկի. 73.000 կգ, 1 կգ = $40,000, ընդամենը = $3 միլիարդ դոլար
 
Արծաթ. 300 տոննա, 1 կգ = $576, ընդամենը = $172 միլիոն դոլար
 
Այսինքն, 10 տարվա ընթացքում նրանց ստացած ոսկու և արծաթի արժեքը կազմելու է մոտավորապես $3.2 միլիարդ դոլար, անշուշտ, եթե ամեն ինչ լավ ընթանա:
 
Ծախսերը հետևյալն են լինելու՝
 
ՀՀ կառավարությանը 10 տարվա ընթացքում վճարվելու է $500 միլիոն դոլար, այսինքն, տարեկան $50 միլիոն:
 
Սարքավորումների և շինարարության ծախսերը կազմելու են $370 միլիոն դոլար:
 
Աշխատավարձերը, իմ առատաձեռն հաշվարկով (յուրաքանչյուր աշխատողի հաշվով տարեկան $15,000 դոլար, իսկ 2016-18 թվականների համար կրկնակի աշխատավարձով և 1300 աշխատողի հաշվարկով) կկազմեն շուրջ $600 միլիոն դոլար 12 տարվա համար:
 
Եվս $300 միլիոն էլ հաշվենք մարքեթինգի, ոսկու վերամշակման, տրանսպորտային և այլ ծախսերի համար:
 
Ստացվում է, որ մաքուր եկամուտը ($3.2 միլիարդից հանած բոլոր ծախսերը) կազմելու է մոտ $1.4 միլիարդ դոլար, ինչը, փաստորեն այնքան գրավիչ է ներդրողների համար, որ վերջիններս արհամարհում են բնապահպանական, լանդշաֆտային, ձեռնարկատիրական, դեմոգրաֆիական և այլ հետևանքները Հայաստանի համար: Իսկ ՀՀ կառավարությունը ստանալու է մոտ $500 միլիոն դոլար, այսինքն ընդամենը 15%: Թե ինչի վրա է ծախսվելու այս գումարը, սա արդեն հաջորդ հարցն է, քանի որ, ինչպես հայտնի է 2004-2013 թվականների ընթացքում շուրջ $10 միլիարդ դոլար հանցավոր ճանապարհով ստացված գումար արտահոսել է երկրից, այն դեպքում, երբ ՀՀ պետական պարտքը $6 միլիարդ դոլարի մոտ է:
 
Բազմաթիվ հարցեր են ծագում՝ ինչո՞ւ են ՀԲԸՄ-ին առնչվող ներդրողները (Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Ժոզեֆ Ուղուրլյան), Վահան Քոլոլյանը, Ամերիաբանկը, IDeA հիմնադրամը, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը՝ Ֆինանսների միջազգային կորպորացիայի (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ միասին ներգրավված Հայաստանի համար այնպիսի կործանարար ծրագրում, ինչպիսին Ամուլսարի ծրագիրն է: Նրանք ծանոթացե՞լ են արդյոք այն ահռելի քննադատական նյութերին, որոնք հրապարակվել են հանրության, փաստաբանների, գիտնականների և ինժեներների կողմից վերջին 4-6 տարիների ընթացքում: Ամերիաբանկը, որը համաձայնվեց այդ $24 միլիոնը Լիդիանին տալ, գիտակցո՞ւմ է արդյոք իր պատասխանատվությունը: Նման մի ընկերության, նման մի նախագծի համար տրված գումարը վատ ազդեցություն կունենա նրանց անվան վրա: Եվ եթե սխալ բան պատահի, ապա Ամերիաբանկը նույնպես պատասխանատու է: Ընդունո՞ւմ են արդյոք սա:
 
Ուրեմն արժե՞ $500 միլիոն դոլարի համար հարյուրավոր տարիներով քանդել այս չնաշխարհիկ շրջանը: $500 միլիոն դոլար դուք կարող եք ստանալ տուրիզմի, Ջերմուկի ջրերի զարգացման և արտահանման երկարաժամկետ ծրագրեր ստեղծելով, առանց բնության վրա ազդելու: Իսկ ի՞նչ ազդեցություն պիտի ունենա Ամուլսարի ծրագիրը տուրիզմի վրա: Տնտեսական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել: Հայաստանն ո՞ւմ շահի համար է աշխատում: Ամերիկայի, Անգլիայի և միջազգային բանկերի, որոնք պաշտպանում են միջազգային հանքարդյունաբերողների շահերը և աշխարհի տարբեր երկրներում վտանգավոր հանքարդյունաբերական ծրագրեր են քաջալերում իրենց ագահության պատճառով... պաշտպանում են Լիդիանի նման ԱՆՓՈՐՁ ընկերությանը և Բնապահպանության նախարարությունն էլ միանո՞ւմ է նրանց: Խենթանալիք բան...
 
    Որպես ամփոփում...
 
Հ.Բ.  Ցավալի է, որ Հայաստանում որոշում կայացնողները չունեն համապատասխան մասնագիտական հմտություններ, որակավորում և փորձ, կոռումպացված են և թույլ են տվել, որ նման աղետալի ծրագիրն այսքան առաջ շարժվի: Այս ծրագիրն ու ընկերությունը պետք է առաջին իսկ օրից մերժված լինեին՝ հաշվի առնելով Լիդիանի փորձի բացակայությունը և Ամուլսարի տեղանքը:
 
Այժմ, իմ կարծիքով, բոլորն են հայտնվել վատ վիճակում, եթե գիտակցում են իրավիճակի լրջությունը: Ամուլսարի ծրագրով Հայաստանի կորուստները բազմակի անգամներ գերազանցելու են տնտեսական զարգացման օգուտներին: Դրանցից մեծագույն վտանգը հանքերի թթվային դրենաժն է, ինչպես վերը նշել եմ: Ջերմուկն ու Ամուլսարը փորձադաշտ չեն կարող լինել ոչ մեկի համար:
 
Իմ մասնագիտական խորհուրդն է՝ չեղարկել այս ծրագիրը աղետալի հետևանքներից խուսափելու համար և թույլ տալ Հայաստանին, շահագրգիռ ներդրողների համագործակցությամբ, այլընտրանքային ծրագրեր մշակել՝ Ամուլսարի տարածքի առանձնահատկությունները հաշվի առնելով։
 
2017թ. մարտ-ապրիլ
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4689 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

20-09-2019 ՈՒՂԻՂ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. Factor tv20-09-2019 Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ20-09-2019 ՈՒՂԻՂ. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. factortv19-09-2019 Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ19-09-2019 «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ18-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը16-09-2019 Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին16-09-2019 Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու16-09-2019 Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն. Թերթ. am 16-09-2019 Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում. փորձագետ 16-09-2019 Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին13-09-2019 Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան11-09-2019 Մեկնարկել է երթն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. irakanum.am11-09-2019 Ուղիղ.Ամուլսարի շահագործման դեմ քայլերթ.factor.am11-09-2019 Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am11-09-2019 Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ11-09-2019 Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի10-09-2019 ԱՆՑԵԱԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ Է. Րաֆֆի Տուտագլեան10-09-2019 Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը.Հայտարարություն ՀԲՃ10-09-2019 Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ). Ա1+10-09-2019 Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի. ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ10-09-2019 Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է10-09-2019 Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցնում այս վտանգավոր խաղը․ մեծ ցավ ենք ապրում այս ամենը տեսնելով09-09-2019 Ես առաջնորդելու եմ, որ ճանապարհները չբացվեն...09-09-2019 Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am09-09-2019 Ջերմուկցիներն այսօր որոշում են կայացնելու 09-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. Ջերմուկի բնակիչն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ամուլսարի մասին Քաղաքացու հետ զրույցին 09-09-2019 Ուղիղ. Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ․Նիկոլ Փաշինյան 05-09-2019 Ապազգային երկրներում մետաղական հանքավայրերը դառնում են պատուհաս․ Երկրաբան05-09-2019 Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն05-09-2019 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»04-09-2019 Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ04-09-2019 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ30-08-2019 «Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից 30-08-2019 ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի. դոկտոր Էնն Մաեստ29-08-2019 Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ELARD / TRC գնահատման վերաբերյալ․ Հարութ Բրոնոզյան29-08-2019 Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան29-08-2019 Ազգակցական կապերը չեն ազդում Ամուլսարի հետ կապված գործի օբյեկտիվության վրա․ ՔԿ-ն պարզաբանում է 29-08-2019 Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն29-08-2019 Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին29-08-2019 Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու է29-08-2019 Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու28-08-2019 Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն27-08-2019 Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները. «Հետք»27-08-2019 Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...27-08-2019 Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչ27-08-2019 Իվանյանի ասուլիսը խայտառակություն էր. բնապահպան 26-08-2019 «Լիդիան»-ի ատելության քարոզչությունը պայթեց Գնդեվազում 26-08-2019 Կոչ դեսպաններին՝ Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ 26-08-2019 Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները26-08-2019 Օֆշորային Lydian-ի կապերը Չարլզի, դեսպանների, բանկերի և հայ բարեգործ-գործարարների հետ․ իֆոգրաֆիկա 426-08-2019 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով