Ձայն բազմաց
11-04-2017 19:11:22 | Հայաստան | 5-րդ խոսափող
Հայաստանում չեն դադարում քննարկումները կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ: «Նոյյան Տապան»-ի 5-րդ խոսափողն փորձեց պարզել երեւանցիների կարծիքը թեմային վերաբերող 4 հարցերի շուրջ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցերը եւ առավել հաճախ հնչող մտքերը․
1. Ուրախացա՞ք, թե տխրեցիք` իմանալով խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
- Ես շատ դժգոհ եմ ընտրությունների արդյունքներից, նաև դժգոհ եմ, թե ինչպես են անցել ընտրությունները, քանի որ նոր փոփոխություններ էի սպասում:
-Տխրելու ոչ մի պատճառ չկա, քանի որ ամեն ինչ կանխատեսելի էր:
-Տխրեցինք, բայց սպասում էինք, որովհետև ընդդիմությանն էինք ընտրել:
-Ոչ ուրախացա, ոչ էլ տխրեցի, որովհետև ամեն ինչ պարզ էր:
2. Ըստ Ձեզ, ի՞նչը հաղթեց այս ընտրություններում` հավատն իշխանությունների հանդեպ, թե՞ վախը և կաշառվածությունը:
-Իմ կարծիքով, առաջին տեղում վախն է, երկրորդը` կաշառքը, երրորդը` չկա:
-Ես կգերադասեի, որ հաղթեր ճշմարտությունը և արդարությունը:
-Չեմ կարծում, որ ընտրակաշառքն այդքան մեծ դեր խաղաց, որովհետև հայությունն արդեն հասկանում է, թե ինչ վիճակում է գտնվում:
Մյուս պատասխանները` տեսանյութում
