Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան

21-04-2017 18:02:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան:
Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
 

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք եւ հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ: 
Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության եւ դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից