Եվրատեսիլի կիսաեզրափակչի տոմսի խաղարկություն

21-04-2017 18:45:00   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ս.թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ  Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունը, որի արդյունքներով հաղթողներին տրամադրվելու է  2017թ. Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմս (յուրաքանչյուր տոմսը`2 անձի համար)*:
 

Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին խաղարկությանը մասնակցող հետևյալ 2 հերթական համարներ-ը`  1240, 1676:
Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ս.թ. ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ: 
Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, ովքեր 2017թ. փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով (բացառությամբ Business քարտերի) կատարել են նվազագույնը 100,000 ՀՀ դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ: 
Նշենք նաև, որ խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող Բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը: 
 
* Տոմսը ներառում է նաև ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի արժեքները:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից