Հրատարակվել է Ասիական զարգացման բանկի 50-ամյա պատմությանը նվիրված գիրքը

04-05-2017 12:59:10   | Ճապոնիա  |  Նոր գրքեր
Այսօր Յոկոհամայում կայացած ԱԶԲ-ի Կառավարիչների Խորհրդի 50-րդ տարեկան նիստի ժամանակ հրապարակվեց ԱԶԲ-ի պատմությանը նվիրված «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագայի հեռանկաները. Ասիական Զարգացման Բանկի 50 տարիները» գիրքը: Այն ներկայացնում է ԱԶԲ-ի գործունեությունը հիմնադրման ամսաթվից՝ 1966-ից՝ ներկայացնելով տասնամյակ առ տասնամյակ՝ մինչ մեր օրերը: Այնտեղ նաև նկարագրված է ԱԶԲ-ի ծագումնաբանությունը՝ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից ստացված զանազան առաջարկությունների լույսի ներքո, ինչպես նաև Բանգկոկում, Մանիլայում և այլ քաղաքներում կայացած նախապատրաստական հանդիպումները, կանոնադրության, անդամակցության և գլխավոր գրասենյակի տեղադիրքի ընտրությանը վերաբերող հարցերի շուրջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարբեր կողմերի համատեղ  քննարկումները:
 


Գրքի հեղինակը Ավստրալիայի Ազգային համալսարանի ակադեմիկոս, ԱԶԲ նախկին Գործադիր Տնօրեն և ԱԶԲ ինստիտուտի նախկին դեկան Պիտեր ՄակՔոուլին է: Վերջինիս գործուն աջակցություն է ցուցաբերել ԱԶԲ աշխատակիցներից կազմված խումբը, ինչպես նաև իրենց արժեքավոր մեկնաբանություններով և կարծիքներով օժանդակել են մի շարք անհատներ, այդ թվում՝ ԱԶԲ նախկին աշխատակիցներ:
 
Գրքում ներկայացված է 50 տարիների ընթացքում Ասիայում առկա հիմնախնդիրների ուղղությամբ ԱԶԲ-ի ծավալած գործունեությունը՝ դիտարկելով տարածաշրջանի առանձնահատկությունները: Այն օբյեկտիվ և համապարփակ կերպով անդրադառնում է ԱԶԲ-ի 50-ամյա պատմությանը երեք պատմական ակնարկների միջոցով՝ Ասիայի տնտեսական զարգացումը, միջազգային զարգացման օրակարգի էվոլյուցիան և բուն ԱԶԲ-ի պատմությունը: Ինչպես նշեց ԱԶԲ-ի նախագահ Տակեհիտո Նակաոն, «Այս գրքի ուրույն բնութագիրը Ասիայի տնտեսական պատմության անդրադարձն է զարգացման հեռանկարի ներքո, ինչպես նաև տարբեր երկրների հետ ԱԶԲ-ի փոխգործակցության հարուստ փորձի հիման վրա»:
 
Իր բացման խոսքում պրն. Նակաոն գրում է, որ ԱԶԲ-ն տարածաշրջանի բնակչության իրական ոգեշնչման ծնունդ է, և որ ԱԶԲ-ի հիմնադրումը խորհրդանշում է տարածաշրջանային համագործակցության ոգին: Անդրադարձ կատարելով անդամ երկրների զարգացման օժանդակության առումով ԱԶԲ-ի ձեռքբերումներին՝ նա ամփոփում է դրանք երեք հիմնական ուղղություններով՝ (i) ֆինանսական միջոցների (վարկերի և դրամաշնորհների) համադրություն ենթակառուցվածքների և սոցիալական հատվածի ծրագրերի վերաբերյալ գիտելիքների հետ (ii) պատշաճ քաղաքականության խթանում երկխոսության, կարողությունների զարգացման և քաղաքական ձեռքբերումների հիման վրա կայացվող վարկավորման որոշումների միջոցով, և (iii) տարածաշրջանային համագործակցության և ընկերակցության գործընթացների խթանում:
 
Սա ԱԶԲ-ի պատմությանը նվիրված առաջին գիրքն է վերջին 30 տարվա ընթացքում: Վերջին անգամ նման աշխատություն հրատարակվել է 1987թ.-ին ԱԶԲ-ի 20-ամյա տարեդարձի կապակցությամբ: Այսօր ժամը 16:00-17:00-ը Pacifico Yokohama համաժողովների կենտրոնի 503 սենյակում կկայանա ԱԶԲ-ի 50-ամյա պատմությանը և ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱԶԲ-ի հետագա դերի վրա դրա ազդեցությանը նվիրված հատուկ սեմինար քննարկում:
 
ԱԶԲ-ի (որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Մանիլայում) նպատակն է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումը: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ.-ին, այն տնօրինում են 67 անդամներ, որոնցից 48-ը՝ տարածաշրջանային:  ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման 50-ամյա գործընկերությունը:  2016թ. -ին, ԱԶԲ-ի տրամադրած օգնությունը կազմել է 31.7 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ՝ 14 միլարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորմամբ: 
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից