Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

11-05-2017 13:38:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` տիկին Հովհաննիսյան, արդյունավետ աշխատանքի համար: Ցանկանում եմ ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որ ցուցաբերել եք կառավարությունում, ցուցաբերեք նաև Ազգային ժողովում»,- ասաց վարչապետը:
 


     Իր հերթին Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար ու բոլորին մաղթեց արդյունավետ գործունեություն։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1097 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար