Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

16-05-2017 14:54:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին (Philippe Jeanty) ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ այսուհետև կհամալրի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը:
Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացի մասնակցելու նպատակով: 
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան այցելած պրոֆեսորը պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից է: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են ամբողջ աշխարհում օգտագործվող յուրաքանչյուր ուլտրաձայնային սարքում:
Ֆիլիպ Ջենթին պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրն է, նաև մանկաբարձությունում ուլտրաձայնային հետազոտությանը նվիրված 34 դասագրքի և ավելի քան 154 հրապարակման հեղինակ: 
 


Բժիշկ-գիտնականը նաև պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքի՝ Fetus.net–ի հեղինակն  է, որում տեղադրված են 20000-ից ավելի պատկեր, 600-ից ավելի տեսահոլովակ, 2700 հոդված՝ 3000-ից ավելի ամենօրյա հաճախումներով աշխարհի 61 երկրից: 216-ից ավելի հեղինակային դասընթաց, 1000-ից ավելի դասախոսություն, 39 ասպիրանտ պրենատալ ախտորոշման ասպարեզում. սա պրոֆեսորի գիտամանկավարժական գործունեության ոչ ամբողջական ցանկն է:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց բժշկագիտության ոլորտի զարգացման վերաբերյալ իր տեսլականը: 
Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում պետք է արժևորել և արդյունավետ օգտագործել համացանցի անսահմանափակ հնարավորություններն ու օգտվել բժշկագիտական առցանց գրականությունից: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ի միջազգայնացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին, բժշկական կրթությանը վերաբերող այլ հարցերի: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 608 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար