«Լուսավոր սահման» նախաձեռնության շնորհիվ այսուհետ սահմանապահ մովսեսցիներն ավելի քիչ էլեկտրաէներգիա կսպառեն (ֆոտոշարք)

29-05-2017 14:30:17   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն
«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում հանրապետության տոնը կրկնակի ուրախության վերածելու նպատակով, մայիսի 28-ին նախաձեռնության անդամները այցելեցին Մովսես համայնք   բնակիչներին  լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար: 
 

Նախաձեռնության կամավոր անդամները Մովսեսի գյուղապետարանում  հանդիպելով համայնքի ղեկավարին և մի խումբ բնակիչների,  ներկայացրեցին  ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED) լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները, ինչպես նաեւ սպառիչ  պատասխաններ տրվեցին  բնակիչների հուզող հարցերին :  Ապա կամավորները բաժանվելով խմբերի այցելեցին մովսեսցիների բնակարաններ եւ  յուրաքանչյուր ընտանիքի հատկացրեցին 5-ական լամպ , որոնք էլ  հենց տեղում փոխվեցին: 
 
Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ դիմավորեցին  թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը իրենց գոհունակությունն ու երախտիքի խոսքը  ուղեցին  նախաձեռնության  անդամներին  եւ , վստահությամբ նշեցին, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում, նրանք այսուհետ  հնարավորություն կունենան  անել որոշակի  խնայողությունը, որն էլ  զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:
 
Տեղեկացնենք, որ «Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:
Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn:
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից