Երևանում լույս է տեսել արձակագիր Արտակ Ավագյանի «Ինտրիգ» վիպակ-գիրքը (տեսանյութ)



14-07-2017 14:32:08   | Հայաստան  |  Հասարակություն
 


Խորհրդային միության փլուզումից հետո անկախ Հայաստանին անցումը դրական կողմերից բացի, իր բացասական ազդեցությունն ունեցավ մարդկային ճակատագրերի վրա: Հենց այդ խեղված ճակատագրերի մասին է պատմում «Ինտրիգ» վիպակ-գիրքը, որի մի խումբ հերոսների կյանքի ուշագրավ դրվագները բաղկացած կրքից, հույզերից, սիրուց ու դավաճանությունից, դրամատիկ իրավիճակներ են ստեղծում` ապահովելով դեպքերի արագ զարգացում:
 
Ինչպես «Ինտրիգի» հեղինակն է ասում,  արձակագիր, մանկագիր Արտակ Ավագյանը, գրքում իրար հաջորդող անակնկալներն ընթերցողին տեղափոխում են 20-րդ դարի ավարտ, երբ բարդ իրակնությունը մի կողմից խորտակում էր մարդկային ճակատագրերը, մյուս կողմից նոր կյանք կերտելու հույսեր արթնացնում:  
 
Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ «Ինտրիգ»-ի մասին իրենց կարծիքը հայտնեցին Հայաստանի գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և ուրիշներ: 
Նրանց բնութագրմամբ` «Ինտրիգ»-ը կարդացվում է թեթև շնչով, կարծես հետաքրքրիր և յուրօրինակ կինոպատում լինի: 
 
Մեկ շնչով ընթերցվող «Ինտրիգ»-ը հրատարակելու համար Ա. Ավագյանից պահանջվել է 7 տարուց ավելի: Պարբերական ընդհատումներով ստեղծված վիպակն ընթերցողների տարիքային որևէ սահմանափակում չունի:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից