Հրդեհ ավտոմեքենայում

19-07-2017 17:49:01   | Կոտայքի մարզ  |  Հայտարարություններ
Հուլիսի 19-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիս և Երիտասարդական փողոցների օղակաձև խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել՝ 12:24-ին:
 
Երիտասարդական փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է ՎԱԶ-2106 մակնիշի 43 OO 533 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
Նոյյան տապան   -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից