Ջրվեժ գյուղի տներից մեկում օձ է հայտնաբերվել.ԱԻՆ

02-08-2017 13:19:31   | Կոտայքի մարզ  |  Հայտարարություններ
Օգոստոսի 2-ին, ժամը 08:37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 10 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
 


Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նոյյան տապան   -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից