Ռուսաստանում հայտնաբերել են կրծքի քաղցկեղի դեմ «Գերցեպտին» դեղորայքի կեղծ խմբաքանակ. rbc.ru

11-08-2017 19:51:23   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը՝ «Ռոսզդրավնադզոր»-ը նախազգուշացրել է Ռուսաստանում «Գերցեպտին» դեղորայքի կեղծ խմբաքանակի հայտնվելու մասին, հայտնում է rbc.ru-ն: Դեղորայքը կիրառվում է կրծքի քաղցկեղի բուժման համար:
 


Գերատեսչությունը հանձնարարել է առգրավել և ոչնչացրել կեղծ խմբաքանակի դեղորայքը:
 
Համապատասխան նամակը հրապարակվել է գերատեսչության կայքում:
 
Նամակում նկարագրված է դեղորայքի նկարագրությունը և այն նշանները որոնք թույլ կտան  տարբերել կեղծ դեղորայքի տուփն իրականից:
 
Դեղորայքի մեկ տուփի արժեքը  կախված է դեղաքանակից և այն տատանվում է 23,4 հազար ռուբլուց մինչև 69,6 հազար ռուբլու սահմաններում։ 
 
Ավելի վաղ՝  2017 թվականի մայիսի 17-ին ծառայությունը հայտնել էր  «Գերցեպտին» դեղորայքի հայտնաբերման մասին, որի վավերականությունը կասկած էր առաջացրել։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից