Վայոց ձորի տարածքում բռնկված հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԿ

12-08-2017 20:06:14   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել` Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։
 


Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում, հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։
 
Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից