Մասնագետներն ուղեղում նիհարեցման «կոճակ» են հայտնաբերել. mamul.am

14-08-2017 11:30:07   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

mamul.am Ավստրալիայի Մոնաշ կենսաբժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետներն ուղեղում նիհարեցման «կոճակ» են հայտնաբերել:

Ուղեղում նյարդային բջիջների անսովոր շղթան ստիպում է ճարպային բջիջներին ժամանակավորապես աշխատել ոչ թե պահպանելու, այլ ուտելուց հետո ճարպերն այրելու վրա: Փորձարկումներն իրականացվել են լաբորատոր մկների վրա, որոնք ցույց են տվել, որ սնունդը կարգավորում է ճարպերի այրումն, այսինքն՝ առաջացնում է սպիտակ բջիջների ձևավորում, որոնց մեջ պահպանվում է էներգիան: Կենսաբանները ցույց են տվել, որ ուտելուց հետո ուղեղն արձագանքում է շրջանառվող ինսուլինին, որը մեծանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելացումից հետո: Դրանից հետո այն ազդանշաններ է ուղարկում ճարպերի այրման համար:

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից