Սպասելով Պուտին-Սարգսյան հադիպմանը, կամ ինչպես է աշխատում Ադրբեջանական ագիտպրոպը

14-08-2017 12:12:29   | Հայաստան  |  Քաղաքական
Հավանաբար նկատած կլինեք Ադրբեջանի PR տեխնոլոգների հետևյալ ստանդարտ սցենարը։
 

Ընձեռնված առիթ:
Հուլիսի 21-ին Ալիևը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին (կարող էր հանդիպել Մակրոնին կամ Թրամփին)։
Իհարկե, նման հանդիպումների ժամանակ Ալիևը առանձնապես լուրջ ձեռքբերումներ չի արձանագրում, մաքսիմում բողոքում է հայկական «զավթողական» քաղաքականությունից և Սերժ Սարգսյանից: Իսկ իրականում հանդիպումը «ծախում» է Ադրբեջանի հասարակության վրա՝ պատրանք ստեղծելով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցից ինչ-ինչ «դոբռոներ» է ստացել։ Նման հանդիպումներից հետո սկսվում է «գովազդային արշավը»։
 
Նպատակը։
Իշխանության ամրապնդում: Անձնական գործոնի և կլանի կարևորում: Իմիտացիոն ֆոնի ձևավորում, որ Ադրբեջանի համար միակ հարց լուծողն Ալիևն է, միայն իրեն են ընդունում Կրեմլում, Սպիտակ տանը, Ելիսեյան պալատում:
 
Միջոցները։
Դրանից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի են ունենում համակարգված ռազմահայրենասիրական գործընթացներ, PR ակցիաներ՝ համեմված սահմանային սրացումներով: Դասական օրինակ են «Հայկական լրտեսական խմբավորումների վնասազերծումը», «Հայկական դիվերսիոն խմբերի ոչնչացումն ու ետ շպրտումը», «Ադրբեջանին են հանձնվում հերթական հայկական քաղաքական հալածյալները» և այլն: Այս ֆոնը համեմվում է լրատվական քարոզչական հնարքներով և մամուլը լցվում է «Азербайджан наращивает военную мощь в Нахчыване», «Саргсян почти сказал: «Нам с вами, Владимир Владимирович, не по пути»», կամ «Путина больше не ждут в Ереване» վերարտադրությամբ վայ-վերլուծականներով: 
Այսինքն՝ հանդիպումը ինքնին առավել քիչ էֆեկտ է ունենում, քան դրա վրա կառուցված վայ-վերլուծություններն ու Ալիևի PR-ը։
 
Ավարտը։
Նման գործընթացների ավարտն ու տապալումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կայանում է, ասենք, Սարգսյան-Պուտին հանդիպումը: Իսկ նման հանդիպումները սովորաբար չեն ուշանում, քանի որ Մոսկվան և/կամ այլ համանախագահները պահպանում են պարիտետը։
 
Միջազգային իրավունքի մասնագետ
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից