ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել. ՀՔԿ

14-08-2017 12:24:40   | Հայաստան  |  Իրավունք
Ահազանգ. ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել Սևանա լճում լողալու ժամանակ
 


2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։
 
Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։
 
  Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։ 
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից