Տավուշում այրվել են դաշտեր, մրգատու եւ ոչ մրգատու ծառեր. aravot.am

14-08-2017 13:38:51   | Տավուշի մարզ  |  Մամուլի տեսություն
Օգոստոսի 13-ին, ժամը 11-ի սահմաններում  դեպի Բերդ ուղեւորվելիս Ազատամուտ-Կայան  հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին տեսանք բազմաթիվ հրդեհներ:
 


Դրանք մարող չկար: Կրակից այրվել էին դաշտեր, մոշի թփեր, շոգեխաշվել ընկուզենու եւ այլ ծառեր: Նոյեմբերյանի հրշեջ- փրկարարական ջոկատից տեղեկացանք, որ օգոստոսի 13-ին Բերդավան գյուղի «Գարդուշ»  հանդամասում այրվել է 3 հեկտար  խոտածածկ տարածք, այնտեղ է մեկնել  հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է:  Նույն ջոկատից  հայտնեցին, որ օգոստոսի 13-ին Բագրատաշենում այրվել է 300 հեկտար խոտածածկ տարածք, շոգեխաշվել են Բագրատաշենի բնակիչ Սաշիկ Բադալյանին պատկանող 300  հատ նռենի եւ թզենի,20 հատ  դեղձի ծառեր: Հրդեհի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է: Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղի բնակիչներն ասացին, որ  օգոստոսի 13-ին դաշտերում բռնկված հրդեհը սպառնում էր տարածվել  դեպի գյուղ, դեբեդավանցիները համախմբվելով՝ կարողացանել են մարել հրդեհը:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից