Օգոստոսի 15-17-ը սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում և երեկոյան ժամերին էլ անձրև ու ամպրոպ

14-08-2017 15:50:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության տարածքում`
 


Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 
 
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից