Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը՝ ԽՍՀՄ տարիներին քանդված կամարաշարի վերականգնմամբ (Տեսանյութ)



15-08-2017 17:40:55   | Լոռու մարզ  |  Մշակույթ
Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում: Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա «Օձունի նոր կյանք» ծրագրի կարգախոսն էր, որն իրականություն դարձավ:
 

Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը: 
 
Այժմ նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը: Արարողություն, որին Օձունի գմբեթավոր բազիլիկը կարծես նոր թևեր ստացած ամուր հիմքի վրա թռչելկու է իր դեպի իր կյանքի հերթական հազարամյակը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից