Աճել է Արցախից Հայաստանի Հանրապետություն իրականացված երթերի թիվը

15-08-2017 17:53:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950  երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը  աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):
 


2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419  ուղևորի փոխարեն:
 
Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են  166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:
 
 
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից