Սպառնում են փաստաբան Արայիկ Պապիկյանին և նրա ընտանիքի անդամներին.Պաշտպանի աշխատակազմի անդրադարձը

Մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանին ուղղված սպառնալիքը քրեորեն պատժելի է և անթույլատրելի. ՄԻՊ

15-08-2017 18:14:16   | Հայաստան  |  Իրավունք
Հելսինկյան ասոցիացիան հանդես է եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:
 


Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն:
 
Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Ա.Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին:
 
Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ա.Պապիկյանի հետ:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից