Հայաստանի Հանրապետության բասկետբոլի հավաքականը ուժերն է չափելու Շվեդիայի ընտրանու հետ

16-08-2017 15:00:28   | Շվեդիա  |  Սպորտ
Բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության  նախընտրական փուլի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի Հանրապետության բասկետբոլի հավաքականը ուժերն է չափելու Շվեդիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Ուպսալա քաղաքի “IFU Arena” մարզահամալիրում։
 


Մեր հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով` Ամիրան Ամիրխանով  («Ուրարտու», Հայաստան), Կրիս Յանկու («Սակարյա Բասկետ», Թուրքիա), Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ), Րյան Բոաթրայթ («Բեշիքթաշ», Թուրքիա), Ալբերտ Թադևոսյան (առանց ակումբի), Ալին Հեսս («Բազել Ստարվինգս», Շվեյցարիա), Արտյոմ Թավակալյան («Դելեվր Սթեյթ», ԱՄՆ),  Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ), Էնդրյու Չրաբասց («Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ), Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա): Հավաքականի գլխավոր մարզիչն է Նիկշա Բավցևիչը:
 
Նշենք, որ օգոստոսի 19-ին Երևանում բասկետբոլի մեր ընտրանին կանցկացնի աշխարհի առաջնության  նախընտրական փուլի վերջին խաղը՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից