Իրանը հայտարարել Է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին

17-08-2017 19:34:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Իրանն ամրապնդելու Է հրթիռային ներուժը, հատկապես բալիստիկ ու թեւավոր հրթիռների ուղղությամբ:

Այդ մասին, ինչպես հայտնել Է Press TV հեռուստաալիքը, օգոստոսի 17-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության փոխնախարար բրիգադի գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գեներալը հանդես Է եկել Մեջլիսում (հանրապետության խորհրդարան) պաշտպանության նախարարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ: Խաթամիի թեկնածությունն առաջադրել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Առաջիկա չորս տարում մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ միասին մենք առանձնակի ուշադրություն կհատկացնենք բալիստիկ հրթիռների հզորության աճին, ռազմավարական ավիացիայի եւ ռազմածովային նավատորմի հնարավորություններին, արագ արձագանքման ուժերի ավելացմանը: Իրանը զսպման կարողություն Է ձեռք բերել, թշնամիներն ընդունում են մեր պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Խաթամին: Նա նաեւ հայտարարել Է արագ արձագանքման ուժերի 10 բրիգադ ստեղծելու մասին: Գեներալը նշել Է հանրապետությունը մեկուսացնելու թշնամիների փորձերի ձախողումը. «Շատ կառավարություններ, որոնք առաջինների թվում պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, այսօր փորձում են զարգացնել համագործակցությունը»: Խաթամին նաեւ հայտարարել Է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել Է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար եւ ամբողջությամբ խարսխվում Է զսպման դոկտրինի վրա: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Իրանը 0,5 մլրդ դոլարով ավելացրել Է բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի ֆինանսավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից