Ուրախ կլինենք, եթե Ադրբեջանի զինապահեստի պայթյունը հայկական դիվերսիայի արդյունք լինի (տեսանյութ և ֆոտոշարք)



28-08-2017 12:44:00   | Ադրբեջան  |  Քաղաքական
 

 
Ադրբեջանի զինապահեստներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Բռնկված հրդեհի պայմաններում իրար հաջորդող պայթյուններն այնքան վտանգավոր են եղել, որ փակվել է Բաքվից Ռուսաստանի սահման տանող մայրուղին: Բաքու-ՌԴ սահման մայրուղում նույնիսկ խցանումներ են առաջացել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 հոգի, որոնցից 5-ը` զինվորական: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ:
«Ադրբեջանի Սիյազյանի շրջանում զինապահեստի պայթյունի պատճառով փակվել է Բաքու-ՌԴ սահման մայրուղին։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները»,- նշված է «ՌԻԱ նովոստի»-ի հրապարակած տեղեկատվության մեջ:
Համացանցում արդեն հայտնվել են պայթունի մասին տեսանյութեր և բազմաթիվ լուսանկարներ։ Ադրբեջանցիների մի մասն արդեն խոսում է, որ զինապահեստը պայթել է հայկական դիվերսիայի հետևանքով: Անկեղծ ասած, ուրախ կլինենք, եթե Ադրբեջանի զինապահեստի պայթյունը հայկական դիվերսիայի արդյունք լինի, սակայն նկատի ունենանք նաև, որ Ադրբեջանում վաղուց սովոր են իրենց անփութության ու հիմարության հետևանքով տեղի ունեցող ձախողումներն ու փորձանքները վերագրել հայկական կողմին, այդպիսի գրեթե ցանկացած դեպք ծառայեցնել Հայաստանի ու հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակության թշնամությունը բորբոքելուն, մարդկանց ուղեղը մեր նկատմամբ ատելության թույնով թունավորելուն: Հիշենք, որ անցյալ տարվա հուլիսին էլ պայթյուն էր տեղի ունեցել Ադրբեջանում, ավելի որոշակի՝ Շիրվանում գտնվող զինագործարանի պահեստային շինությունում: Մեկ տարին դեռ նոր էր լրացել…
Փորձելով հնարավորինս նվազեցնել պայթյունի հետևանքով ստացած վնասի չափերը և այդ կերպ մեղմել ղեկավարության նկատմամբ հասարակության զայրույթը, Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե պայթած զինամթերքը նախատեսված էր դուրս գրման համար և անպիտան էր: Դե ինչ, մնում է սրտանց ծիծաղել…
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից