Առողջապահության փոխնախարարը հանցագործ է, իսկ Նաիրիտում կատարվածը ահաբեկչությունից էլ ավելի դաժան հանցագործություն. պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյան

31-08-2017 18:38:57   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  հարցերին պատասխանում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը

 

- Բոլորը, սկսած առողջապահության փոխնախարարից,վերջացրած հրշեջներից, ասացին, որ Նաիրիտում այրվողլաքէթինոլի ծուխը անվտանգ է, թունավոր չէ ևանհանգստանալու կարիք չկա: Նույնիսկ մի քիմիկոս գրել էր այդ նյութի այրման ռեակցիան և ցույց էր տվել, որ առաջանում է ջուր և ածխաթթու գազ:
 
 
- Չեռնոբիլի վթարն էլ էր Գարբաչովը համարում անվտանգ, քանի որ տվյալ պահին համարյա զոհեր չկային, բայց մինչև այսօր այդ չարիքի հետեւանքները մարդիկ զգում են: Ցանկացած հրդեհից մուր է առաջանում ու լցվում մարդկանց թոքերը և մնում է այնտեղ հավիտյան: Տվյալ դեպքում այդ մուրը, այսինքն այն սև ծուխը, որ կախվել էր մարդկանց վրա, իր մեջ պարունակում էր ամենատարբեր ազդեցություն թողնող հայտնի և անհայտ թունավոր նյութեր, որոնք ամեն մարդու վրա տարբեր ժամանակահատվածում տարբեր ձևերով են ազդելու: Եթե այսքան բանը առողջապահության փոխնախարարը չգիտի, նրան պետք է անմիջապես հեռացնել աշխատանքից, իսկ եթե գիտի ու ասում է, որ վտանգ չկա, ապա նա հանցագործ է և տեղիք է տալիս մտածելու այս հրդեհի միտնումնավոր կազմակերպման մասին:
 
-Միթե այդ մի հայտարարությունը միտումի մասին մտածելուհիմք է:
 
-Հիմք են նաև այն սուտ հայտարարությունները, թե հրդեհը շոգերի հետեւանքով է եղել և թե նախկինում այդ նյութը հատուկ վառարաններում այրել են:
 
Բայց հիմնականը սրանք չեն: Հիմնականն այն է, որ երբ Նաիրիտը մեր օրերում վերաթողարկեցին, լավ գիտեին, որ այդ նյութը կուտակվելու է հազարավոր տոննաներով ու հետո այրելու են մեր գլխին: Հիմա այդպես են անում: Սա երկրորդ հրդեհն է, մնացածները դեռ առջևում են: Ուրիշ ելք սրանք ի վիճակի չեն գտնելու: Այդ նյութը առաջ արտահանվում էր Ռուսաստան: Հիմա այդ նյութը տեղափոխման ենթակա չէ: Նույնիսկ վախենում են անալիզի համար մոտենալ տարողություններին ու նմուշ վերցնել:
Եթե այսքանից հետո, այսօր այս հրդեհը որակում են լաքէթինոլի ինքնահրկիզում, ապա կատարվածը կարելի է համարել ահաբեկչությունից էլ ավելի դաժան հանցագործություն, քանի որ այն կոծկվում է:
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից