Խաչարձանցի երեխաները գրենական պիտույքներ ստացել արգենիտնահայերից

01-09-2017 14:57:48   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն
Տավուշի մարզի Խաչարձան գյուղը բնակեցվել է 1990-ականների սկզբին Ադրբեջանից գաղթած հայերով։
 


Գյուղում բարերարների աջակցությամբ տարբեր տարիներին կառուցվել է ոռոգման համակարգ, խաչքար, դպրոց, մարզահամալիր, խաղահրապարակ, ջերմոցներ։
 
Այս անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները՝ Կալչիյան և Ավագյան ընտանիքները, գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերեցին ուսապարկեր, որոնց ներսում կային ուստարվա համար անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները։ 
5-րդ դասարանում սովորող Անին ոգևորված էր. «Մի հինգ տարի էլ տետր առնելու կարիք չենք ունենա»: Իսկ 3-ամյա Իվետան շտապեց կրել 9-ամյա եղբոր պայուսակը՝ հրաժարվելով վերադարձնել այն տիրոջը։ 
 
Կալչիյան և Ավագյան ամուսնական զույգերը առաջին ծրագիրը չէ, որ իրականացնում են Խաչարձանում։ Գյուղը մշտապես նրանց ուշադրության կենտրոնում է. գյուղացիների մի մասը ընտանիքների ֆինանսավորման շնորհիվ ջերմոցներ ունի, որտեղ աճեցնում են սեփական արտադրության լոլիկ, բադրիջան, վարունգ, բիբար։ Որպես շնորհակալություն՝ գրենական պիտույքների նվիրաբերման ավարտին գյուղացիները արգենտինահայերին հյուրասիրեցին ջերմոցներում աճեցված բանջարեղենով։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից