Մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում. Վիգեն Սարգսյան

18-09-2017 18:44:55   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի զինված ուժերը սպառազինության  բավականին ինտենսիվ ծրագրեր  են իրականացնում:  Այս մասին  սեպտեմբերի 18-ին «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում  իր  ելույթում   նշեց  ՀՀ պաշտպանության  նախարար   Վիգեն Սարգյանը:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,-  նշել է նախարարը:
 


Ըստ ՊՆ նախարարի, ապրիլյան պատերազմից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագիծը կահավորելու և ավելի անվտանգ դարձնելու ուղղությամ. «Մենք ուժեղ առաջնագիծ ունենք, ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել: Իհարկե, դա չի նշանակում, որ կրակոցներ չկան: Կրակոցները կան, մենք նաև զոհեր ենք ունենում, սակայն նման դեպքերում մենք երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս: Դա մեզ համար սկզբունք է»:
 
Վիգեն Սարգսյանն իր ելույթում  անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությանն ու իր կատարած պաշտոնական այցերին։ «Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցս եել է  Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի դաշնակից»,- ասաց նախարարը միեւնույն ժամանակ  տեղեկացնելով, որ իր  երկրորդ այցը եղել է  Հունաստան, ապա հարևան Վրաստան և Իրան, ինչպես նաեւ ՝  Չինաստան, իսկ առաջիկայում էլ ծրագրում է այցելել նաև Կանադա:
  Իր ելույթում նախարաը հավելեց , որ հանդես կգա 
օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերում անդրադառնան նաև բանակում ծառայելու հարցին.
«Այս հարցը քննարկել եմ կառավարությունում իմ գործընկերների հետ և բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի պետական պաշտոնյաների հայտարարագրերում անպայման նշվեն պաշտոնյայի և իր ընտանիքի անդամների՝ զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը: Եվ ստուգվեու է ոչ միայն այն, թե ծառայել է, թե չի ծառայել, այլ նաև տարկետումն ու ազատումը: Իսկ եթե ծառայել է, պարտադիր պետք է ծառայողը  նշի, թե որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայությունն անցել: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու տեսանկյունից»-, ասաց Վիգեն Սարգսյանը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից