Չինաստանում մեկնարկեց «Մեկ ուղի մեկ գոտի» («Մետաքսի ճանապարհ») մեդիա ֆորումը

19-09-2017 12:39:29   | Չինաստան  |  Հասարակություն

Չինաստանի Դունխուան քաղաքում սեպտեմբերի 19 -ին մեկնարկեց «Մեկ ուղի մեկ գոտի» («Մետաքսի ճանապարհ»)  մեդիա ֆորումը, որին մասնակցում են  265 մասակիցներ ավելի քան 120 երկրներից։ Մեդիա ֆորումի նպատակն է  զարգացնել ինֆորմացիոն համագործակցությունը  նոր մետաքսի ճանապարիհի՝ «Մեկ ուղի մեկ գոտի» ծրագրի շրջանակներում։  Սա արդեն նմանատիպ 3-րդ ֆորումն է, որին կազմակերպիչի՝ «Ժեմին ժիբաո» օրաթերթի հրավերով մասնակցում են նաեւ Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ։ Նախորդ Ֆորումները տեղի են ունեցել 2015 եւ 2016 թվականներին։

Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանի» թղթակիցը Դունխուանից, Ֆորումի առաջին օրն արդեն ստեղծվեց ««Մեկ ուղի մեկ գոտի» ծրագրի մեդիա համագործակցության կենտրոնը», որի նպատակն է հնարավորություններ տալ տարբեր երկրների լրագորդներին համատեղ ռեպորտաժներ պատրաստել՝ ծրագրի լուսաբանման շրջանակներում։ Սեպտեմբերի 21-ին ֆորումը կշարունակի իր աշխատանքներն արդեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 277 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար