Բերձորի արվեստի դպրոց հաճախող սաների թիվն տարեցտարի ավելանում է

19-09-2017 12:16:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Բերձորի արվեստի դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև կերպարվեստի և պարարվեստի խմբակներ:
 

 Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում  ասել  է  Բերձորի   արվեստի   դպրոցի   նկարչության  ուսուցչուհի   Տաթև  Բաբայանը՝   նշելով, որ   արվեստի  դպրոցը   մասնաճյուղեր  ունի  նաև այլ համայնքներում:
 
 
 
«Դպրոցն  ունի     200-ից  ավել    սան: Միայն նկարչության   խմբակ    հաճախում      է շուրջ  48 երեխա. նրանց քանակը   տարեցտարի  ավելանում է: Երեխաները  մեծ   սիրով  են մասնակցում    պարապմունքներին:   Բազմազավակ  և  անապահով   ընտանիքների  համար  խմբակներն  անվճար  են,  իսկ  մնացածների համար՝   ամսական   1000  դրամ  է  նախատեսված:   Դասերի  ընթացքում  սովորում  ենք  գծանկար, գունանկար, քանդակ, դեկորատիվ  կիրառական   արվեստ  և  արվեստի  պատմություն: Մասնակցել   ենք  տարբեր  ցուցահանդեսների՝  արժանանալով  մրցանակների:   Այս  տարի  կազմակերպված  համահայկական  մրցույթին  մեր սաներից ոմանք  անցել  են   2-րդ փուլ,-ասել  է  Տ. Բաբայանը և  հավելել,- ես   զբաղվում  եմ  նաև կավից  հայկական  ազգային մոտիվներով զարդեր  պատրաստելով, ինչպես  նաև  ուլունքագործությամբ, որոնց  մի  մասը    ցուցահանդեսների   ժամանակ   վաճառվում  է: Ձեռքի  աշխատանքները  միշտ  էլ    հարգի  են,  ու   թանկ  են վաճառվում. դրանք     հիմնականում   գնում  են  այն   մարդիկ, ովքեր  հասկանում  են   ձեռքի  աշխատանքով   ստեղծված  արվեստի   գործերի  արժեքը»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից