Փոքր-ինչ ուշադիր կարդալու դեպքում հասկանում ենք դրանց ճիվաղային, դիվային էությունը, և նպատակը Արևմուտքից գործող Չարի երկրային մանկլավիկների (տեսանյութ)

Որոնք իրենց գործը մեր երկրում փորձում են առաջ տանել որոշ հայ պաշտոնյաների ձեռքով…



26-09-2017 23:52:27   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: Այսօր Երևանում, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում կազմակերպված «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով «կլոր սեղանների» շարքի անդրանիկ քննարկման ընթացքում հանդես գալով զեկույցով, այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը:
«2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը,- ասաց Կարինե Եսայանը:- Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ.-ծ. հ.) անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը և յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը: Ըստ այս համաձայնագրի, Հայաստանը պարտավորվել է նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա հիմնական հասկացությունները վերցված են Եվրախորհրդի վերոնշյալ Ստամբուլյան կոնվենցիայից։ Կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող, այսպես կոչված, «զուգընկերներ» եզրույթը, որը ձևակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք: Իսկ զուգընկեր կարող են լինել նաև նույն սեռի անձինք»:
Նկատենք, որ եթե Հայաստանը ստորագրի ու վավերացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան, ապա «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, որի նախագիծն այժմ ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ու զետեղված է նրա կայքում, հետագայում վերստին կարող է հայտնվել «զուգընկերներ» հասկացությունը, որը կար օրենքի նախագծի նախորդ տարբերակում ու ներկայիս նախագծում տեղ չի գտել հայրենանվեր ուժերի պայքարի շնորհիվ: Նշված հասկացության վերստին ի հայտ գալով, Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի սահմանման հարցում հեղաշրջիչ փոփոխություն կկատարվի. եթե մինչև այժմ օրենսդրական մակարդակով ընտանիք էր համարվում միայն տղամարդու և կնոջ միությունը, ապա հիշյալ կոնվենցիայի ստորագրումից ու վավերացումից հետո, եթե մինչև իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն չկատարվի, ընտանիքի անդամներ կհամարվեն նաև «զուգընկերները», ընտանիք կհամարվի նաև զուգընկերների, այսինքն` միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձանց (իսկ միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն, իրոք, կարող են ունենալ նաև նույն սեռի անձինք) միությունը: Երբ մի փոքր ուշադիր ենք կարդում նախագծի այս նուրբ ու խորամանկ ձևակերպումները, հասկանում ենք դրանց ճիվաղային, դիվային էությունը և նպատակը Արևմուտքից գործող Չարի երկրային մանկլավիկների, որոնք իրենց գործը մեր երկրում փորձում են առաջ տանել որոշ հայ պաշտոնյաների ձեռքով:
«Կոնվենցիայում և վերոնշյալ օրենքի նախագծում ընտանեկան բռնության տեսակներ են որակվում նաև, այսպես կոչված, «տնտեսական» և «հոգեբանական» բռնությունները, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակներ չեն սահմանված,- իր ելույթում ասաց Կարինե Եսայանը:- Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով, փաստացի իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար»:
Եթե որևէ մեկը չի պատկերացնում, թե հիշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում ինչպես կարելի է ընտանիքները կազմալուծել, երեխաներին ընտանիքներից օտարել և ապաստարաններ տեղափոխել, բացատրենք… Եթե նշված նախագիծը վերածվի օրենքի այն տեսքով, ինչպիսին շարադրված է այսօր, ապա ծնողի դաստիարակչական ապտակը նույնպես կարող է համարվել երեխայի նկատմամբ բռնություն, որից հետո եթե, ասենք, ձեր դեռահաս երեխան զանգահարի թեժ գծի հեռախոսահամարով, հայտնի այդ մասին, համապատասխան ծառայության համապատասխան աշխատակիցները կգան ձեր տուն և, ձեր կամքն ու դիմադրությունը բնավ հաշվի չառնելով, ձեր երեխային ձեր աչքերի առաջ կօտարեն ձեզանից, ձեր ընտանիքից, կտանեն հատուկ այդ նպատակով ստեղծված ապաստարան: Այսինքն` ծնողի դաստիարակչական ապտակը նույնպես կհամարվի երեխայի նկատմամբ բռնություն, դուք այլևս չեք կարողանա ձեր դեռահաս տղային կամ աղջկան ապտակել, օրինակ, այն դեպքում, երբ նա չենթարկվելով ձեր կամքին, չլսելով ձեր խորհուրդը, ցանկանում է ընկերների, ընկերուհիների հետ գնալ, ասենք գիշերային ակումբ կամ խաղատուն, կամ ինչ-որ սրճարան` նարգիլա ծխելու, կամ ինչ-որ կինոթատրոն` այլասերվածների և այլասերվածության մասին ֆիլմ դիտելու, կամ պարզապես փորձում է տանը համակարգչով պոռնոֆիլմ կամ պոռնոֆիլմից քիչ տարբերվող ինչ-որ էրոտիկ ֆիլմ դիտել, և այսպիսի` բազմաթիվ դեպքերում: Ավելին. Ձեր դեռահասին չեք կարողանա ապտակել նաև այն դեպքում, երբ իր առողջության կամ դաստիարակության, նորմալ զարգացման համար վնասակար կամ վտանգավոր այս կամ այն բանն արգելելուց հետո, նրանից լսում եք հայհոյանք կամ վիրավորանք:
Օրենքի նախագծում, սակայն, սեռական և ֆիզիկական բռնությունից բացի, ներառված է նաև «տնտեսական բռնություն» հասկացությունը, որը, քանի որ սահմանված չէ, թույլ է տալիս տնտեսական բռնություն համարել, օրինակ, ձեր դեռահաս տղային կան աղջկան վերոնշյալ անթույլատրելի վայրեր գնալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չտրամադրելը կամ ուրիշների տրամադրած ու ձեր երեխայի մոտ եղած ֆինանսական միջոցները նրանից վերցնելը: Օրենքի նախագծում, ինչպես նշեցինք, ներառված է նաև «հոգեբանական բռնություն» հասկացությունը, որը նույնպես, քանի որ սահմանված չէ, թույլ է տալիս ձեր կողմից ձեր երեխայի նկատմամբ հոգեբանական բռնություն համարել, օրինակ, նրա վրա գոռալը, նրան պատժելու, այդ թվում նաև` ինչ-որ բանից զրկելու, ինչ-որ բան չթույլատրելու սպառնալիքը:
Հիշյալ օրենքն ընդունելու դեպքում ստեղծվում են իրավական հիմքեր, որոնք շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ու համապատասխան սոցիալական ծառայություններին հնարավորություն են տալիս երեխաներին ընտանիքի անդամների ֆիզիկական կամ, այսպես կոչված, հոգեբանական, կամ տնտեսական բռնությունից պաշտպանելու պատրվակով, այդ երեխաներին օտարել ընտանիքներից և տեղափոխել ապաստարաններ: 
Հայաստանում հասարակական մեծ հուզումներ ու նույնիսկ ցնցումներ են սպասվում, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը, ի վերջո, ՀՀ Ազգային ժողովը հիշյալ օրենքի նախագծից չհանեն «տնտեսական բռնություն» և «հոգեբանական բռնություն» հասկացությունները, ինչպես նաև թույլատրելի չհամարեն ֆիզիկական իրավաչափ բռնությունը ` ֆիզիկական բռնություն համարելով միայն ֆիզիկական անիրավաչափ բռնությունը:
Անդրադառնալով «Խտրականության դեմ» օրենքի նախագծին, բանախոսն ասաց, որ այն ուղղված է որոշակի հատկանիշներ ունեցող անձանց՝ ԼԳԲՏ խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց իրավունքների ամրագրմանը սոցիալական բոլոր ոլորտներում:
«Սա հնարավորություն կընձեռնի միասեռականներին մուտք գործել նաև մանկապարտեզներ, դպրոցներ և կրթական այլ հաստատություններ»,- ասաց Կարինե Եսայանը:
Հավելենք՝ միասեռականների շքերթներ կազմակերպել նույնիսկ Հանրապետության Հրապարակում և այլն, և այլն: Սրա համա՞ր անկախություն ձեռք բերեցինք, սրա համա՞ր զոհվեցին մեր զավակներն ու եղբայրները… Ի գիտություն ՀՀ իշխանություններին և նրանցից որոշների արտասահմանյան տերերին` Աստված մի արասցե, որ բանը հասնի հայ ժողովրդի ընդվզմանը, այնպիսի՛ ընդվզմանը, որի նմանը ՀԽՍՀ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 26-ամյա պատմության ընթացքում դեռ որևէ մեկը չի տեսել:
Եթե որևէ մեկը նույնիսկ վերոնշյալ բացատրությունից հետո դեռ չի պատկերացնում, թե հիշյալ օրենքների ընդունման դեպքում ինչպես կարելի է ընտանիքները կազմալուծել, երեխաներին ընտանիքներից օտարել ապաստարաններ, միասեռականները և մյուս այլասերվածներն ինչպես կարող են լայն իրավունքներ ստանալ ու քաղաքի կենտրոնում նույնիսկ միասեռականների շքերթներ անցկացնել, կարող են դիտել այս հոդվածին կից ներկայացվող տեսանյութը և համոզվել այդ ամենում: Ճիշտ է, տեսանյութում արտերկրում տեղի ունեցածն է ներկայացված, սակայն այդ արհավիրքն այսօր արդեն եկել, չոքել է մեր դռանը: 
Ըստ քաղաքագետի, հատկանշականն այն է, որ Հայաստանում վերոնշյալ երկու օրենքների ընդունման անհրաժեշտության մասին ամենաակտիվ քարոզողները արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և այլասերում քարոզող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններն են։
«Արևմտյան մի շարք ուղեղային կենտրոններ մշակել և բանաձևել են մի գաղափարախոսություն՝ «Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ,- ասաց Կարինե Եսայանը:- Այդ գաղափարախոսությամբ իրականում թիրախավորվել է ավանդական ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային տիրապետության դեմ ամենադիմադրող ու կենսունակ օղակ: Որպեսզի մարդը դառնար կառավարելի և կանխատեսելի, նա պետք է զրկվեր իր աստվածային նկարագրից, հոգևոր և ազգային արժեհամակարգից, դարձվեր միայն իր մարմնական ու նյութական ցանկություններին, կրքերին հագուրդ տվող էակ, ներառյալ՝ բոլոր պղծությունները: Մարդը, վերջին հաշվով, պետք է դառնար մարդու արտաքին նկարագրով և անասնական բնազդներով առաջնորդվող  կենսաբանական տեսակ, որին կարելի էր այլևս անվերապահ կառավարել: Ընդ որում, այդ այլասերումները սկզբում անուղղակիորեն, իսկ հետո արդեն բացահայտ քարոզվում են արևմտյան բոլոր զանգվածային լրատվամիջոցներով՝ դրա համար ստանալով բազմամիլիարդ ֆինանսավորում հատուկ պետական և մասնավոր ֆոնդերից:
Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա ճանաչվեց հանրային իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարն օգտագործվեց նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  սեռական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Այսպիսով, փաստացիորեն խեղվել է ընտանիքի ճշմարիտ ընկալումը: Մարդկային այլասերումը՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ պղծություններ, իրավական ձևակերպումների արդյունքում օրինականացվել են՝ անվանվելով մարդու իրավունքներ և ազատություններ, իսկ ամեն սուրբը, պարկեշտն ու աստվածահաճոն որակվել են որպես հետամնաց կարծրատիպեր, որոնցից, այսպես կոչված, առաջադեմ Արևմուտքը ժողովուրդներին պարտադրում է ձերբազատվել»:
Բանախոսի հավաստմամբ, աշխարհի երկրներին և ժողովուրդներին միջազգային կառույցների կողմից պարտադրվում են օրենքների փաթեթներ, որոնցով հասարակական կազմակերպություններն ու անհատները, իբր պաշտպանելով ընտանիքում կանանց և երեխաների իրավունքները, իրականում կազմաքանդում են ընտանիքը, այնտեղ իբր բռնության դեմ պայքարելու պատրվակով օտարում են երեխաներին ընտանիքներից՝ նրանց տեղափոխելով ապաստարաններ:
«Ընդ որում, այդ ապաստարանները մասնավոր են, թեև մասնակիորեն ֆինանսավորվում են նաև պետությունների կողմից,- շարունակելով իր խոսքը, ասաց Կարինե Եսայանը:- Ապաստարաններից երեխաները հիմնականում ուղղորդվում են միասեռական ընտանիքների որդեգրման, ինչպես նաև դառնում են երեխաների սեռական շահագործման համաշխարհային ցանցի զոհերը, կամ էլ օգտագործվում են որպես մարդկային օրգանների դոնորներ:
Ընտանիքներ ներխուժելու համար արևմտյան ուղեղային կենտրոնները մշակել են մի շարք տեղեկատվական-մանիպուլյացիոն գործիքներ, որոնցից առավել հանրաճանաչը կրում է «Օվերտոնի պատուհաններ» անունը: Այն կիրառվում է  ընտանեկան միջանձնային հարաբերությունները, իրավունքների և պարտականությունների տիրույթում ավանդական ընկալումները՝ որպես կարծրատիպեր, կոտրելու, այլասերումները որպես բնական մարդկային նորմ ընկալելու և ընդունելու համար: Այդ գործիքների կիրառման արդյունքում սոցիալական բոլոր ոլորտներում նույն իրավունքները պարտադրվում է տալ նաև միասեռական ընտանիքներին, և այդ ամենը ամրագրվում են նաև միջազգային մի շարք պայմանագրերով: Այդ պայմանագրերը հրամցվում են արևմտյան գերիշխանության ներքո գտնվող երկրներին, որից հետո այդ երկրների օրենսդիր մարմիններին ևս պարտադրվում է ընդունել համապատասխան օրենքներ: 
Պետությունների ղեկավարները հնարավորինս փորձում են դիմակայել համաշխարհային այս չարիքին: Դիմադրում են նաև ժողովուրդները՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների, պատմական փորձի, առկա ռեսուրսների սահմաններում պաշտպանելով ընտանեկան և հոգևոր-ազգային-ավանդական արժեհամակարգը:
Չհայտարարված այս պատերազմում չարին դիմակայելու, հանրությանը նետված լրջագույն այս սպառնալիքները չեզոքացնելու գործում իրենց առանձնակի դերակատարումն ունեն Հայաստանը և Ռուսաստանը, Հայ Առաքելական  և Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցիները»:
Միանգամայն իրավացի է հարգարժան գիտնականը, որ առ այսօր արևմտյան քարոզչամեքենան այստեղ հիմնականում դեռ չի կարողացել փոխել բարու և չարի, մեղքի և պղծության ընկալումները:
«Ընտանիքիների ավանդական, քրիստոնեական պատկերացումների փոփոխության, այլասերումների օրինականացման և դրանք որպես նորմ և սկզբունք դարձնելուն ուղղված Արևմուտքի ջանքերն առայժմ չեզոքացվում են և առարկայական արդյունք չեն տալիս,- ասաց Կարինե Եսայանը:- Սակայն, անհրաժեշտ դիմադրության բացակայության պարագայում վերոհիշյալ պղծությունները կգործեն այն ավերը, ինչն այսօր առկա է քրիստոնյա Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, որտեղ այլասերումը դարձել է ապրելակերպ, որտեղ ծնելիությունը կտրուկ անկում է ապրել, որտեղ միասեռականները թափանցելով պետական կառավարման մարմիններ և իրենց թիկունքում ունենալով համաշխարհային ուժային կենտրոնների աջակցությունը, նորանոր պղծություններ են օրինականացնում և դրանք պարտադրում այլ ժողովուրդների ևս»:
Բոլորիս դեմ այս չհայտարարված պատերազմը, բանախոսի հավաստմամբ, ուղղված է մեր հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի վերջնական քայքայմանն ու ոչնչացմանը՝ անկախ մեր աշխարհայացքային ու քաղաքական ընկալումներից, դավանաբանական, կրոնական համոզմունքներից: 
«Կարևոր և խիստ անհրաժեշտ ենք համարում հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից հանդես եկող դիմադրության նոր օջախների ստեղծումն ու ամրապնդումը, այդ դաշտում արդեն իսկ գործունեություն ծավալող անհատների և կազմակերպությունների ներուժի միավորումը՝ միասնական ուժերով ժողովուրդների ազգային ինքնության ու  պետականության դեմ ուղղված վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման գործում»,- ասաց Կարինե Եսայանը:
Եզրափակելով խոսքը, գիտնականը, որը «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավարն է, կրկին անգամ հաստատեց, որ այս պատերազմում ինքը, քննարկման մյուս մասնակիցները և դրսում գտնվող իրենց համախոհները բարձրացել են ԱՄԵՆԱԿԱԼ ԱՍՏԾՈ՝ մեր ՏԵՐ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ անունով:
«ՆԱ է գնում մեր առջևից և ՆԱ է մեր թիկնապահը, մենք ՆՐԱՆ ենք հուսացած ու ապավինած»,- հայտարարեց Կարինե Եսայանը և հավելեց, որ հավատում են, որ  ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻ  օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի նախաձեռնած համաժողովի ընթացքում, որի շրջանակում էր հիշյալ քննարկումը, եղան նաև այլ ուշագրավ ելույթներ, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: Այժմ միայն տեղեկացնենք, որ համաժողովին հրավիրվել և մասնակցում էին քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ասպիրանտներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովում քննարկվեցին միջազգային կառույցների, հիմնադրամների և որոշ հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանին և իր դաշնակիցներին նետված մարտահրավերները և առկա սպառնալիքները ազգային անվտանգության տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական ներկա իրողությունների լույսի ներքո:
Համաժողովի առանձին զեկուցողներ ներկայացրեցին հայաստանյան որոշ ՀԿ-ների գործունեությունը և ֆինանսավորման չափերը, ինչպես նաև բացահայտեցին նրանց ֆինանսավորող հիմնադրամի և այդ հասարակական կազմակերպությունների լոբբիստական գործունեությունը առանձին օրենքների ընդունման, հիշյալ օրենքների ընդունմանը հասնելու առնչությամբ: Համաժողովի նպատակներից էր նաև պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու միջոցով, ներառյալ նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքների կեղծմամբ Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդների բացահայտումը, ինչը, կարծում ենք, հաջողությամբ արվեց:
Համաժողովի կազմակերպիչները և մասնակիցները հետամուտ են լինելու մասնագիտական խմբերի ստեղծմանը՝ իրավական, տեղեկատվական-քարոզչական և կազմակերպական ոլորտներում, որոնք պետք է կազմակերպեն, համակարգեն և մեկտեղեն հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից հանդես եկող կազմակերպությունների և անհատների ջանքերը, նպաստեն դիմադրության նոր օջախների ստեղծմանը և ամրապնդմանը՝ հայությանը և հայոց պետականությանը նետված մարտահրավերներին դիմագրավելու և առկա սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:
Զեկույցներից հետո համաժողվի մասնակիցների միջև տեղի ունենացավ մտքերի փոխանակում, իսկ վերջում ընդունվեց բանաձև։
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից