«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները համերգով հանդես եկան Շիրակի մարզում

27-09-2017 19:41:16   | Հայաստան  |  Մշակույթ
 

Սեպտեմբերի 26–ին Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների հերթական համերգը:
 
Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Ելույթն ունեցան նաև Ռուսաստանից Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը, Միքայել Քոչարյանը, Լիբանանից Ջոնի Քէօքճեանը, Իրանից Սերլի Ռոստոմյանը, Գերմանիայից Սոնա Տալյանը: Համերգին մասնակցում էր նաև Գյումրու Հայորդաց տան երգչախումբը:
 
Համերգի վերջում իր ողջույնի խոսքն ասաց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքին ջերմ ընդունելության համար:
 
Համերգից հետո փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց հայկական ավանդական հյուրասիրություն:
 
Մասնակիցները հաﬔրգներով հանդես կգան նաև Վանաձորում:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից