Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորը Գերմանիայում բուժվելու համար մեր օգնության կարիքն ունի. նրան գումար է հարկավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



28-09-2017 13:24:44   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն
 

 
Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: 2016 թ. ձմռանը զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ /ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով/:
 
Ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի դաշնության կլինիկա և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ է 50000 եվրո գումար:Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: 
 
ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
 
16046053681800 ՀՀ ԴՐԱՄ
 
16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ
 
16046053681802 ԵՎՐՈ
 
16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ
 
SWIFT: ARMJAM22
 
Ռոլանդի հեռախոսահամարն ՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634:
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից