Հոկտեմբերի 1-5 Հայաստանում 3-րդ անգամ տեղի կունենա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը

28-09-2017 17:37:08   | Հայաստան  |  Մշակույթ
2017թ.-ի հոկտեմբերի 1-5 Հայաստանում 3-րդ անգամ տեղի կունենա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը: «Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Սա ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր:
Այս տարի փառատոնը տեղի կունենա Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից, որոնք ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Ցուցադրություններ կլինեն ինչպես երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ Ուջանում:
Բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանրահայտ «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին: 
Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրերը: Նրանք ապրելու են հյուրընկալ գյուղացիների տներում և յուրաքանչյուր օր սեղան են կիսելու նրանց հետ: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան «Զրույցներ կինոյի մասին», որտեղ փառատոնի հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակներում Ուջանում անցկացվող կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին:
Փառատոնի ավարտին՝ փառատոնային ֆիլմերը տարվա ընթացքում ցուցադրվելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ: 
Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անց է կացվել 2015թ.-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվեց միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվեց նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էր 40 ֆիլմ՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն կազմակերպեց գյուղի համար:
«Ծիրանի ծառ - 2017». ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
 


N
Ֆիլմ (անգլ.)
Ֆիլմ (հայ.)
Ռեժիսոր(ներ) անգլ.
Ռեժիսոր(ներ) հայ.
Երկիր (անգլ.)
Երկիր (հայ.)
1
Among Houses and the Cosmos
Տների և տիեզերքի շուրջ
Koštana Banović
Կոշտանա Բանովիչ
Netherlands
Նիդեռլանդներ
2
Juancito Paván
Խուանսիտո Փավան
Tatiana Font
Տատյանա Ֆոնտ
Argentina
Արգենտինա
3
Faber Navalis
Ֆաբեր Նավալիս
Maurizio Borriello
Մաուրիցիո Բորելո
Norway/ Italy
Նորվեգիա/ Իտալիա
4
Slowly
Հետզհետե
Shahram Badakhshan Mehr
Շահրամ Բադախշան Մեհր
Iran
Իրան
5
In the Light
Լույսի մեջ
Razmik Grigoryan
Ռազմիկ Գրիգորյան
Armenia
Հայաստան
6
On the Kids' Skin
Երեխաների մաշկի վրա
Adriano Zecca
Ադրիանո Զեքա
Italy
Իտալիա
7
PULSE
Բաբախյուն
Robin Petré
Ռոբին Պետրե
Hungary
Հունգարիա
8
The Moon, the Sun And the Musketeers
Լուսինը, արևը և հրացանակիրները
Vahagn Khachatryan
Վահագն Խաչատրյան
Armenia/ Portugal
Հայաստան/ Պորտուգալիա
9
Tchindas
Տչինդաներ
Pablo García Pérez de Lara/ Marc Serena
Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա/ Մարկ Սերենա
Cape Verde/ Spain
Կաբո Վերդե/ Իսպանիա
10
Housewarming
Բնակարանամուտ
Effi Weiss/ Amir Borenstein
Էֆի Վայս/ Ամիր Բորենշտայն
Albania
Ալբանիա
11
You Can't Hide From The Truth
Ճշմարտությունից չես փախչի
A.a.V. Amasi
Ա.ա.Վ. Ամասի
Zimbabwe
Զիմբաբվե
12
Highway Rest Stop
Հանգստի կանգառ
Isabelle Ingold
Իզաբել Ինգոլդ
France
Ֆրանսիա
13
One Summer
Մեկ անգամ ամռանը
Sirakan Abroyan
Սիրական Աբրոյան
Armenia/ France/ Georgia
Հայաստան/ Ֆրանսիա/ Վրաստան
14
Beyond the Burqa
Չադրայից անդին
Sahra Mosawi
Սահրա Մոսավի
Afghanistan
Աֆղանստան
15
Sacred Voices
Անաղարտ ձայներ
Renato Morelli
Ռենատո Մորելի
Italy
Իտալիա
16
Distribution
Դիստրիբուցիա
Sam Ellison
Սեմ Էլիսոն
USA/ Nicaragua
ԱՄՆ/ Նիկարագուա
17
Unseen Photos of Anfal
Անֆալի անհայտ լուսանկարները
Hawraz Mohammed Hama Rasheed
Հավրազ Մոհամեդ Համա Ռաշիդ
Iraq
Իրաք
18
Let's Play War
Եկեք կռիվ-կռիվ խաղանք
Meelis Muhu
Մելիս Մուհու
Estonia
Էստոնիա
19
Planeta Petrila
Պետրիլա մոլորակը
Andrei Dăscălescu
Անդրեյ Դասկալեսկու
Romania
Ռումինիա
20
Remember Your Name, Babylon
Հիշիր անունը քո, Բաբելոն
Marie Brumagne/ Bram Van Cauwenberghe
Մարի Բրուման/ Բռամ Վան Քաուենբերգե
Belgium
Բելգիա
21
node
հանգույց
Atsushi Koike
Ացուշի Կոյկե
Japan/ Norway
Ճապոնիա/ Նորվեգիա
22
Making a Living in the Dry Season
Ինչպես վաստակել չոր սեզոնին
Inês Ponte
Ինես Պոնթե
Angola/ Portugal/ UK
Անգոլա/ Պորտուգալիա/ ՄԹ
23
At the Other Side of Technology
Տեխնոլոգիայի մյուս կողմը
José Prieto/ Leonardo Llamas
Խոսե Պրիետո/ Լեոնարդո Լլամաս
Spain/ Ghana
Իսպանիա / Գանա
24
Survival Songs: From West to East
Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք
Christina Soloyan
Քրիստինա Սոլոյան
Armenia
Հայաստան
25
Paris-Cannes-Orleans
Փարիզ-Կանն-Օռլեան
Dmitriy Sharabarin
Դմիտրի Շառաբարին
Russia
Ռուսաստան
26
Siberian Ark
Սիբիրյան տապան
Pavel Skorobogatov
Պավել Սկորոբոգատով
Russia
Ռուսաստան
27
Pomor Women
Պոմոր կանայք
Anna Katorina
Աննա Կատորինա
Russia
Ռուսաստան
28
24/04 World Orchestra
24/04 համաշխարհային նվագախումբ
Seg Kirakosyan
Սեգ Կիրակոսյան
Armenia
Հայաստան
29
Musa Dagh: The Road Home
Մուսա լեռ՝ ճանապարհ դեպի տուն
Mariam Ohanyan
Մարիամ Օհանյան
Armenia
Հայաստան
30
Blood and the Moon
Արյուն և լուսին
Tommaso Contronei
Տոմազո Կոնտրոնեի
Yemen/ Italy
Եմեն/ Իտալիա
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից