Կկարգավորվի ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը

28-09-2017 18:22:24   | Հայաստան  |  Տնտեսություն
 


Հավանություն է տրվել ««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակը ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման և լուծարման ընթացակարգերի հստակեցումն է:
 
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել ևս մեկը:  Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի և շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը  և այլն: 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից