Բաղանիսի բնակիչների համաձայնությամբ մեղրի ½ մասը նվիրաբերվել է Նոյեմբերյանի շրջանի սահմանում կանգնած զինծառայողներին

29-09-2017 17:14:26   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն
Սույն թվականի Սեպտեմբեր ամսին , ՀՀ Անկախության 26-րդ տարելիցին ընդառաջ,  արդեն 2-րդ անգամ «ՍԱՀՄԱՆ» հասարակական կազմակերպության կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի բնակիչներին տրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:
 


Նույն գյուղի բնակիչ ՝ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով և համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի ½ մասը արդեն ավանդույթ դարձած կերպով նվիրաբերվեց  Նոյեմբերյանի շրջանի սահմանում կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում «ՍԱՀՄԱՆ» Հ.Կ. -ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին և Աննա Աղաջանյանին, ծրագրի համահիմնադիրներ Գայանե Գևորգյանին և Անահիտ Նազարյանին, ինչպես նաև սահմանապահ Արսեն Սահակյանին` դիրքերում կանգնած տղաներին չանտեսելու և ուշադրության կենտրոնում պահելու համար:
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից