Թուրքիայի ՊՆ. «Ղարաբաղը Հայաստանի օկոպացիայից ազատելու համար պիտի լինենք ավելի ուժեղ»

30-09-2017 11:57:43   | Ադրբեջան  |  Քաղաքական
 


 
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն:
Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի՝ Ջանիքլին մասնավորապես ասել է. «Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»:
 
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից