Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան

01-10-2017 07:00:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Լոս Անջելեսում ապրող քիմիկոս Հարութ Բրոնոզյանը վերջին 2 տարին նամակագրություն է վարում «Լիդիան Արմենիան» ընկերության եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված:

Բրոնոզյանը, մոտիկից ծանոթանալով ծրագրին, տեսել է, որ այն շատ թերություններ ունի, ընկերությունն անհրաժեշտ ուսումնասիրություններ չի կատարել, եւ մինչեւ հիմա հանքարդյունաբերության ջրերի մաքրման սիստեմը չեն ուսումնասիրել։

Ինչպես ընդգծում է Բրոնոզյանը, այս ծրագիրը վտանգելու է Արփա, Որոտան, Դարբ գետերը, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարը, Որոտան-Արփա թունելն ու Սեւանա լիճը, ինչպես նաեւ Ջերմուկի հանքային ջրերը։ «Բայց տեսեք, թե ոսկու քանակն ինչքան ցածր է․ 0․8 գրամ՝ 1 տոննայի մեջ։ Երեւակայեք, թե որքան պետք է քանդվի այդ շրջանը, երբ այդտեղ սուլֆատ կա, իսկ երբ քանդես ժայռը, տեղի կունենա օքսիդացում՝ օդի հետ կապված, եւ երբ անձրեւ գա, այդ ջրերը ծանր մետաղներով կվնասեն բոլոր ջրային պաշարները։ Ու քանի որ հարկավոր ուսումնասիրությունն արված չէ, չգիտենք, թե մինչեւ ուր դա կհասնի, եւ վնասների ինչ չափի մասին է խոսքը։ Դժբախտաբար, բնապահպանության նախարարությունը եւ Հայաստանի մասնագետներն անհրաժեշտ ուսումնասիրությունը պրոֆեսիոնալ ձեւով չեն արել, եւ նրանք «Լիդիանի» ծրագրի անգլերեն փաստաթղթերը չեն ուսումնասիրել, իսկ ես դրանք ուղարկեցի 3 տարբեր մասնագետների, բոլորն էլ՝ դոկտոր, մեկը՝ Ավստրալիայից, մեկը՝ Կանադայից, մյուսը՝ Ամերիկայից, եւ 160 էջանոց ուսումնասիրություն արեցին, եւ ես դա ուղարկեցի բանապահպանության նախարարություն եւ «Լիդիան» ընկերություն։ 2017-ի մարտի 30-ի իրենց փաստաթղթի մեջ ասում են, որ մինչեւ հիմա որեւէ ուսումնասիրություն չենք արել, թե ինչ ձեւի մաքրման կայան պետք է դրվի, իսկ այդ մաքրման կայանի ուսումնասիրությունն արժե 405 հազար դոլար, եւ հետո՝ իրենք փոքրացնում են պրոբլեմները։ Այս երկու հիմնական հարցերն են, որ եթե լավ չես ուսումնասիրել, չես կարող իմանալ, թե ինչ որակով եւ ինչ քանակով աղտոտվածություն պետք է լինի։ Իրենք ասում են, որ հանքարդյունաբերության սկսելուց հետո պետք է անեն այդ բոլորը, ու չեն ասում, թե ինչքան երկար կտեւի այդ ուսումնասիրությունը եւ երբ կվերջանա։ Այսինքն՝ նման անորոշ իրավիճակ է, եւ քանի որ նախարարությունն անհրաժեշտ մասնագետները չունի, ես փորձում եմ այդ մասնագետների ուսումնասիրություններն իրենց ուղարկել, որպեսզի իրենք արթնանան, օգտագործեն այդ տեղեկությունը, որոնց համար ես գումար կծախսեմ»,- ասում է Հարութ Բրոնոզյանը, ով պատրաստվում է 2-րդ նամակը, փաստաթղթերով հանդերձ, ուղարկել «Լիդիանին», որից հետո ավելի հստակ կերեւա նրանց դիրքորոշումը։

Մասնագետը կարծում է, որ շատ կարեւոր է, որ մարդիկ գիտական մոտեցումով այդ հարցերը լուծեն, ոչ թե քաղաքական կամ բիզնես շահերով։ Դժբախտաբար, հաշվարկված չեն նաեւ այս ծրագրի վնասները, քանի որ դրա վնասները բազմաթիվ անգամ ավելի շատ պետք է լինեն, քան շահերը, մինչդեռ Ջերմուկը զբոսաշրջության շատ լավ կենտրոն է, եւ կարելի է այդ բնագավառները զորացնել․ «Այդ ծրագրի միջոցով Հայաստանի կառավարությունը 500 մլն․ դոլար պետք է ստանա 10 տարվա մեջ, իսկ 10 տարվա ընթացքում նրանց ստացած ոսկու եւ արծաթի արժեքը կազմելու է մոտավորապես 3.2 միլիարդ դոլար, անշուշտ, եթե ամեն ինչ լավ ընթանա: Սարքավորումների եւ շինարարության ծախսերը կազմելու են 370 մլն․ դոլար։ Աշխատավարձերը, իմ առատաձեռն հաշվարկով (յուրաքանչյուր աշխատողի հաշվով՝ տարեկան 15,000 դոլար, իսկ 2016-18 թվականների համար՝ կրկնակի աշխատավարձով եւ 1300 աշխատողի հաշվարկով), կկազմեն շուրջ 600 միլիոն դոլար՝ 12 տարվա համար: Եվս 300 միլիոն դոլար էլ հաշվենք մարքեթինգի, ոսկու վերամշակման, տրանսպորտային եւ այլ ծախսերի համար: Ստացվում է, որ մաքուր եկամուտը (3.2 միլիարդ դոլարից հանած բոլոր ծախսերը) կազմելու է մոտ 1.4 միլիարդ դոլար, ինչը, փաստորեն, այնքան գրավիչ է ներդրողների համար, որ վերջիններս արհամարհում են բնապահպանական, լանդշաֆտային, ձեռնարկատիրական, դեմոգրաֆիական եւ այլ հետեւանքները Հայաստանի համար: Իսկ ՀՀ կառավարությունն ստանալու է մոտ 500 միլիոն դոլար, այսինքն՝ ընդամենը 15%: Բայց 500 մլն․ դոլարը դու կարող ես շահել՝ նաեւ պարզապես Ջերմուկի ջրերն օգտագործելով, զբոսաշրջությունը զարգացնելով, այսինքն՝ ալտերնատիվ ծրագիր ուսումնասիրված չէ»։

Բրոնոզյանը նկատում է՝ սա ընդամենը 15 տարվա ծրագիր է, մինչդեռ մենք պետք է ծրագրենք երկարաժամկետ, 100-ավոր տարիների համար ծրագիր, որովհետեւ, եթե այս ծրագիրը լինի, դրա վնասները հատկապես ջրային պաշարների մասով հարյուրավոր տարիներ պետք է զգանք։

«Եթե այս ծրագիրը 10-15 տարի հետո ավարտվի, այդ հազար մարդը, որ կաշխատի այդտեղ, այլեւս գործ չի ունենա։ Սխալ որոշումների արդյունքում ավելի վատ արդյունքներ կարող ենք ստանալ, եւ ժողովուրդը դրա հետեւանքներն առաջինը պետք է զգա։ Այդ հատվածը Հայաստանի ջրային սիրտն է, եւ ընկերությունը, լինելով անփորձ, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում մինչ այս որեւէ ծրագիր չի արել, եւ սա նրա առաջին էքսպերիմենտը պետք է լինի, այն էլ այնպիսի զգայուն տեղում, որը նաեւ Սեւանի վրա կարող է ազդել։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա, իսկ եթե դրանք չկան, Հայաստանի կառավարությունը, բնապահպանության նախարարությունը չպետք է թույլտվություն տան, քանի որ այսպիսի փոքր ընկերությունները գնում են փոքր երկրներ, որտեղ օրենքները թույլ են, եւ որտեղ կկարողանան շարունակել իրենց անպարտաճանաչ աշխատանքը։ Չեմ կարծում, որ Ամերիկայում այսպիսի մի ընկերություն նման փաստաթղթերով կարողանար գործը հաջողել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 


Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով