Ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման որոշումը կարող է բողոքարկվել

02-10-2017 13:35:04   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:
 


Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
 
Նշենք, որ IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդրացիաների հետ: 
 
IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա: 
 
Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնած և 2013 թվականից համատեղ իրականացվող կադրային և ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից