Իրաքի քրդերի և Կատալոնացիների ինքնորոշման իրավունքի իրացումը կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման նոր բանաձևի հանգեցնել

03-10-2017 12:24:11   | Հայաստան  |  Քաղաքական
Իրաքի քրդերի և Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը:  Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձևի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից:
 


Միևնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր և անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ ևս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի և քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն և շահագրգռություն՝ Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»: Տարածաշրջանային բևեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը և հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ: 
 
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ
3.10.2017թ.
Ք. Երևան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից