Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է գրավիտացիոն ալիքներ հայտնաբերողներին

03-10-2017 17:16:35   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ֆիզիկայի ոլորտում 2017 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Բարի Բերիշը, Ռայներ Վայսը և Քիփ Թորնը «LIGO դետեկտորում մեծ ներդրման և գրավիտացիոն ալիքներին հետևելու համար»:
 


Այս մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի կայքում:
LIGO-ն (Laser Interferometric Gravitational Observatory, Լեզերային ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն աստղադիտարան) 2015 թվականի սեպտեմբերի 14-ին գրավիտացիոն ալիքներ է որսացել: LIGO նախագծում աշխատում է 20 երկրների ավելի քան 1000 գիտնական:
Նոբելյան հանձնաժողովը նշում է, որ գրավիտացիոն ալիքներն արձակվել են սև խոռոչների բախումից: Պահանջվել է 1.3 միլիարդ տարի, որ ալիքները հասնեն LIGO դետեկտորին:
Ի դեպ, Քիփ Թորնը մասնակցել է «Ինտերստելար» գիտաֆանտաստիկ ֆիլմի ստեղծման աշխատանքներին և Նոբելյան մրցանակ ստացած առաջին հոլիվուդյան պրոդյուսերն է: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 201 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար