Ստորագրվել է համաձայնագիր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև

04-10-2017 20:39:57   | Հայաստան  |  Սպորտ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:
 


Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ԼՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Ուրբոնասը:
 
Համաձայնագրով ամրագրված է երկու երկրների համագործակցությունը սպորտային բժշկության ոլորտում, դոպինգի օգտագործման և մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների դեմ տարվող ծրագրերում, ինչպես նաև հաշմանդամային սպորտի աջակցությանը և դրա զարգացմանն ուղղված աշխատանքներում:
 
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, սեմինարներ, համաժողովներ և այլ ուսուցողական միջոցառումներ՝ երկու երկրների մարզական ոլորտի մասնագետների և փորձագետների համար:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից