Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները մրցաշարը մեկնարկել են հաղթանակով

Ջերմուկում մեկնարկել է Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը

05-10-2017 12:13:49   | Վայոց ձորի մարզ  |  Սպորտ

Այսօր Ջերմուկում մեկնարկել է Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը: Մեկնարկային տուրն ընթացել է լարված պայքարում. բոլոր պարտիաներն ունեցել են հաղթական ավարտ:

Մրցաշարին լավ մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները, որոնց երեկ կայացած վիճակահանության ընթացքում բաժին են ընկել մեկնարկային 1-ին, 2-րդ և 3-րդ համարները: Արամ Հակոբյանը հաղթանակ է տոնել Սերգեյ Լոբանովի (Ռուսաստան) նկատմամբ, Շանթ Սարգսյանը՝ Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանի, իսկ Մամիկոն Ղարիբյանն՝ Արսենի Նեստերովի(Ռուսաստան): Առաջին տուրում պարտություն է կրել նաև Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ Կիրիլ Շուբինն, ով Գրան պրիի առաջին փուլի հաղթողն է: Շուբինի նկատմամբ հաղթանակ է տոնել Կաչարավա Նիկոլոզը(Վրաստան):

 


Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից