Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին

05-10-2017 14:57:04   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: 
 
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, նկատելով, որ վերջիններիս ամենօրյա աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի հայեցի դաստիարակությունն ու հետևաբար` մեր երկրի ապագան: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել ոլորտում դեռևս առկա խնդիրների լուծման ու մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ:  
Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված ընդունելության շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:  
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից