Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս երրորդ հարկի բարձրությունից ընկել է

05-10-2017 16:05:33   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 3/2 հասցեում, դեռևս չբացահայտված հանգամանքներում,1954 թ. ծնված Մ. Հ.-ը շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է փոսը:
 
Փրկարարները Մ. Հ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 612 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար