«Որոնում 2017» զորավարժությունները որեւէ կապ չունեն աշխարհաքաղաքական իրավիճակի կամ ուժի հետ. Մովսես Հակոբյան.(Լուսանկարներ )

07-10-2017 17:09:30   | Հայաստան  |  Քաղաքական
 

Հետախուզական «Որոնում 2017» զորավարժությունների շրջանակում հոկտեմբերի 7-ին  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ անցկացվող զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների ներդաշնակ գործունեությանը:
 
Ըստ  Մ. Հակոբյանի, ամեն մարտական գործողություն սկսվում է հենց հետախուզությունից, իսկ այս զորավարժությունները սկզիբն են հոկտեմբերի 9-ին մեկնարկող «Անխախտելի եղբայրոթյուն» զորավարժությունների: Նա տեղեկացրեց նաեւ, որ զորավարժության վերջնական արդյունքի մասին դեռ վաղ է խոսել եւ  արդյունքի ամփոփումը   կլինի միայն զորավարժության ավարտից հետո:
Լրագրողի հարցին, արդյոք այս զորավարժությունները  կա՞պ ունեն աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կամ ուղղվա՞ծ են որևէ միավորմանը, վերջինս  պատասխանեց.«Այս զորավարժոթյունները պլանավորված էին դեռ 2016 թվականից և կապ չունեն որևէ աշխարհաքաղաքական իրավիճակի կամ ուժի հետ: Մեր հավանական հակառակորդը որևէ կոնկրետ երկիր չէ»:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից