Գրեթե 300 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

16-10-2017 14:45:18   |   |  Միջազգային
 


Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 276 մարդ, իսկ ավելի քան 300-ը` ստացել են մարմնական վնասվածքներ: 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի ինֆորմացիայի նախագահ Աբդիրահման Օսմանը: 
«Նեկա պահին զոհվածների թիվն ավելացել է` հասնելով 276-ի, իսկ շուրջ 300-ը` ստացել են մարմնական վնասվածքներ Մոգադիշոյում կատարված բարբարոսական հարձակման արդյունքում, որը կատարվել է «Աշ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչների կողմից»,- ասել է նա: 
 
Միաժամանակ, իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները պայթյունի վայրում: 
 
Նշվում է, որ անցած շաբաթ օրը Safari հյուրանոցին հարող մարդաշատ փողոցում պայթեցվել է բեռնատար ավտոմեքենա: 
Ոստիկանության կարծիքով` ահաբեկչության թիրախը եղել է հյուրանոցը: 
 
Սոմալիում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ զոհվածների ազգային ինքնությունը չի բացահայտվում: 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից