Մազերի ներկումը մեծացնում Է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը. Գիտնականներ

16-10-2017 15:41:05   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Տարեկան վեց անգամից ավելի հաճախ մազերի ներկումն մեծացնում Է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Այդ մասին, հայտնել Է The Times –ը, հայտարարել Է Լոնդոնի Princess Grace Hospital հիվանդանոցի պրոֆեսոր Քեֆան Մոքբելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բժիշկն ուսումնասիրել Է կրծքի քաղցկեղից տառապող իր այցելուների հիվանդության պատմությունները եւ եկել այն եզրակացության, որ այդ ախտորոշումը 14 տոկոսով ավելի հաճախ Է տրվում ներկված մազերով կանանց: «Մեր ուսումնասիրությունները վիճակագրական կապ են հայտնաբերել մազերի ներկերի ներգործության եւ կաթնագեղձի ուռուցքային հիվանդության առաջացման միջեւ: Ես կհաձնարարեի մազերի վրա սինթետիկ ներկերի ներգործությունը նվազեցնել տարեկան մինչեւ վեց անգամ եւ կանոնավոր կերպով հետազոտվել մասնագետների մոտ»,-հայտարարել Է բժիշկը: Նրա խոսքով՝ նախընտրելի Է օգտագործել այն միջոցները, որոնք բուրավետ ամինների նվազագույն կուտակում են պարունակում: Միեւնույն ժամանակ ներկերը, որոնք բաղկացած են բուսական բաղադրիչներից, ինչպիսիք են մասուրը կամ խավարծիլը, հազիվ թե վտանգավոր լինեն առողջության համար։

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից