Ամերիկյահայ բարերարներն օգնության ձեռք են մեկնում Գյումրեցի անօթևան ընտանիքներին

16-10-2017 17:09:09   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 

 

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևանընտանիքներին» http://shirakcentre.am/hy/program/2017/32/ ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այնկողմ հայտնված ընտանիքներին, այս օրերին վառելափայտ է բաժանում: Ցավոք մի կազմակերպության համար դժվար է Գյումրունառանձնահատուկ ցուրտ ձմռանը ջերմության սուղ կարիք ունեցող բոլոր ընտանիքներին ապահովել վառելիքով կամ այնքանվառելափայթ հայթայթել և բաժանել, որպեսզի հնարավոր լինի կանխել ծառահատումները` փրկելով առանց այդ էլ ավերակված կանաչտարածքները:
Նշենք, որ վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել: Քաղաքիծայրամասային թաղամասերում արդեն իսկ նկատվում են ծառերի կտրման դեպքեր:
Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ:

Վերջում ավելացնենք, որ այս տարի, անտառները խնայելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» կողմից բազմաթիվ չբնակեցված տնակներգնվեց և քանդվեց, իսկ քանդոցքից առաջացած փայտանյութը ևս բաժանվում է կարիքավոր ընտանիքներին:

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից