Մեծահասակների ռեկորդներ եւ սպորտի վարպետի նորմաներ՝ լողի Հայաստանի պատանեկան առաջնությունում

16-10-2017 17:23:29   | Հայաստան  |  Սպորտ
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին 12 թիմերի 120-ից ավելի լողորդներ:
 


Առաջնությունում գրանցեցին ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների ռեկորդներ: Լեւոն Խաչատրյանը 100 մետր համալիր եւ 200 մետր բրաս ոճերում հանրապետության մեծահասակների նոր ռեկորդ սահմանեց, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրեց 100 մետր ազատ ոճի պատանիների բարձրագույն նվաճումը:
 
Առաջնության արդյունքով երկու լողորդ՝ Մայք Բրաունը եւ Շահեն Խոնդկարյանը, լրացրին սպորտի վարպետի նորմա:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 136 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար